Ձեր բիզնեսի զարգացման համար արդյունավետ ռազմավարության պլան մշակելու համար, մեր մասնագետները պատրաստ են անցկացնել ցանկացած տեսակի հետազոտություններ, և դրանց արդյունքների հիման վրա մշակել հետագա զարգացման ռազմավարությունը։
Հետազոտություններ
Մարքեթինգային հետազոտությունը մարքեթինգային խնդիրների իդենտիֆիկացման և լուծման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով տեղեկատվության համակարգված և օբյեկտիվ հավաքագրումը, վերլուծումը, տարածումը և կիրառումն է։ Մարքեթինգային հետազոտությունները ըստ նպատակի դասակարգվում են հետևյալ կերպ.
- հետազոտություններ, որոնք կատարվում են հիմնախնդրի բացահայտման համար,
- հետազոտություններ, որոնք կատարվում են հիմնախնդրի լուծման համար։
Մարքեթինգային հետազոտությունների պրոցեսը բաղկացած է 6 փուլերից.
- հիմնախնդրի սահմանում,
- հիմնախնդրի լուծման մոտեցման մշակում,
- հետազոտությունների պլանի մշակում,
- տեղեկատվության հավաքում կամ դաշտային աշխատանքներ,
- տվյալների պատրաստում և դրանց վերլուծություն,
- հաշվետվության պատրաստում և համապատասխան ներկայացնում։
Մարքեթինգային հետազոտությունների ընթացքում ձեռք է բերվում առաջնային կամ երկրորդային տեղեկատվություն և դրա վերլուծության հիման վրա կայացվում են որոշումներ։
Հետազոտություները լինում են որակական կամ քանակական։ Հետազոտություների տեսակը, ինֆորմացիայի հավաքագրման եղանակը կախված են հետազոտության նպատակից։