SEO Ծառայություն,SEO

4P Marceting Agency

SEO Ծառայություն իրենից ներկայացնում է կայքի որոնողական համակարգի օպտիմալացումը, որոնողական համակարգերում կայքի դիրքերի բարձրացման գործընթաց։

4P մարքեթինգային ընկերությունում դուք կարող եք պատվիրել SEO ծառայություն:

 SEO Ծառայությունը ենթադրում է  միայն օրգանիկ դիտումների ապահովում և չի ներառում վճարված դիտումները։

SEO-ի միջոցով բարձրացվում է կայքի վարկանիշը որոնողական համակարգերում, որն էլ  իր հերքին մեծացնում է որոնողական համակարգերից կայքի այցելուների քանակը: Որոնողական համակարգերից կայքի այցելուների մեծ մասը վերածվում են հաճախորդների, քանի որ այդ այցելուները կայքում հայտնվել են կոնկրետ հարցման արդյունքում:

Ով է SEO մասնագետը

SEO մասնագետի կարևոր գործառույթներից է ուսումնասիրել, թե ինչպես են աշխատում որոնողական համակարգերը, համակարգչային ալգորիթմները, որոնք թելադրում են որոնողի վարքագիծը, որոնողական համակարգերում մուտքագրված բանալի բառերը, և որ որոնողական համակարգերն է թիրախային լսարանը նախընտրում։

Կոնտենտի համապատասխանեցումը SEO ին

Կայքի օպտիմիզացումը կարող է ներառել կոնտենտի ավելացում և խմբագրում, HTML-ի և ծրագրավորման կոդի փոփոխում՝ կայքի կոնտենտի համապատասխանությունը կոնկրետ բանալի բառերին բարձրացնելու և որոնողական համակարգերում ինդեքսավորման խոչընդոտները վերացնելու համար (կայքի «տեխնիկական օպտիմիզացիա»)։ SEO-ի կարևոր մարտավարություններից են նաև. կայքի նեքին և արտաքին հղումների թվի աճը (link-building, internal re-linking, backlink building):

Сrawlers

Որոնողական համակարգերը, որոնման ընթացքում էջեր գտնելու համար իրենց ալգորիթմներում օգտագործում են որոնիչներ (crawlers): Այն էջերը, որոնք կապված են որոնողական համակարգերում ինդեքսավորված այլ էջերի հետ, կարիք չունեն ներկայացվել, քանի որ ավտոմատ կերպով երևում են։ Որոնողական համակարգերի որոնիչները (crawlers) կայքում շրջելիս կարող են դիտարկել մի շարք տարբեր գործոններ։ Ոչ բոլոր էջերը կարող են ինդեքսավորվել որոնողական համակարգերի կողմից։

Մոբայլ ադապտացիա

Այսօր մարդկանց մեծ մասը որոնում է բջջային հեռախոսներ միջոցով։ Որոնողական համակարգերը փոփոխություններ կատարեցին կայքերի ուսումնասիրման մեջ և առաջնային դարձրեց կայքերի բջջային տարբերակների ինդեքսավորումը։ Սա նշանակում է, որ Ձեր կայքի բջջային տարբերակը դառնում է մեկնարկային կետ որոնողական համակարգերի կողմից կայքի ինդեքսավորման գործընթացում։

SEO - որոնման արդյունքներում կայքերի տեսանելիության բարձրացման տարբեր եղանակներ կան։

  • Միևնույն կայքի էջերի միջև խաչաձեւ կապը կարևւոր էջերի համար ավելի շատ հղումներ ապահովելու համար կարող է բարելավել կայքի տեսանելիությունը։
  • Կայքի կոնտենտը, որը պարունակում է հաճախակի որոնված բանալի բառեր՝ համապատասխան որոնման արդյունքներին, նույնպես կարող է խթանել կայքի տեսանելիության բարձրացմանը։
  • Կոնտենտի թարմացվումը այնպես, որպեսզի որոնողական համակարգերը հաճախակի այցելեն կայք, նույնպես կարող է ազդել տեսանելիության բարձրացման վրա։
  • Համապատասխան բանալի բառերի ավելացումը վեբ էջի մետատվյալներում՝ ներառյալ մետա վերնագիրը և մետա նկարագրությունը, կբարելավեն կայքի որոնման ցանկերը, դրանով իսկ մեծացնելով տեսանելիությունը։

Օրեցօր ավելի է մեծանում SEO-ի դերը և կարևորությունը բիզնեսի զարգացման գործընթացում։ Այն արդեն իսկ դարձել է թվային մարքեթինգի ամենաօգտագործվող ռազմավարություններից մեկը` դրա արդյունավետության պատճառով։ SEO-ի առավելություններն են՝

  • Տեսանելիության բարձրացում,
  • Որոնման արդյունքների միջոցով վստահության ձևավորում,
  • Նվազագույն ծախսերով կայքի այցելությունների թվի աճ,
  • Նոր հաճախորդների ներգրավվում,
  • Առցանց երկարաժամկետ ներկայություն ձևավորում։

SEO-ն կարող է առաջատար դարձնել ձեզ մրցակցության ժամանակ։ Եթե երկու վեբ կայքեր վաճառում են նույն ապրանքը, ապա օպտիմալացված կայքը, ամենայն հավանականությամբ, ավելի շատ հաճախորդներ կունենա և ավելի շատ վաճառքներ կկատարի։

Прокрутить вверх