Գովազդային արշավներ

Ինչի համար է հարկավոր գովազդը?

Այս հարցը հետաքրքրում է շատ գործարարներին: Ինչպես ցույց է տալիս փորձը, գովազդը շատ մեծ ազդեցություն ունի վաճառքների վրա: Գովազդի միջոցով հնարավոր է առաջխաղացնել վաճառվող ապրանքը կամ ընդանուր կազմակերպությունը: Գովազդի միջոցով կարելի է ազդել դեպի կազմակերպությունը ունեցած վերաբերմունքի վրա:

Գովազդը ազդում է մարդկանց վրա զգայարանների միջոցով — տեսողության, լսողության, հոտառության նաև հպումի: Գեղեցիկ աղջիկները, չիպսերի խրթ-խրթոցը, խանութներում սուրճի բաժնի հոտը, հագուստի և կոշիկի խանութներում ապրանքին ձեռք տալու և փորձելու հնարավորությունը… այս ամենը դրական կերպով ազդում են վաճաառքի վրա:

Պարզ օրինակ որը փաստում է գովազդի արդյունավետությունը: Ուսումնասիրվող մարդկանց խմբին բաժանել են մատիտներ, մատիտների մի մասի վրա քսված է եղել, միեղմ հաճելի բույրով յուղ: Մի քանի շաբաթից, մատիտի վրա նշված բրենդի անունը կարողացան ասել այն մարդիք, ում տվել էին հոտով մատիտներ:

Գովազդի արտադրությունը շատ մանրակրկիտ և պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջում, չնչին սխալը գովազդում կարող է ճակատագրական լինել կազմակերպության համար: Իսկ պրոֆեսիոնալ մոտեցումներով ստեղծված գովազդը վաճառքները կարող է ավելացնել անգամներով: