Բրենդինգ

Բրենդը թարգմանվում է որպես «նշան», «ապրանքային նշան», «խորհրդանիշ», և այն անմիջականորեն կապված է առաջարկվող ապրանքների կամ ծառայությունների նույնականացման հետ: Այսինքն, բրենդինգը ապրանքային նշան ստեղծելու և շուկայում զարգացնելու գործընթաց է: Պարզ իմաստով ՝ բրենդինգը գործունեությունների մի ամբողջականություն է, որոնք վիզուալիզացնում են պրոդուկտը նպատակային լսարանի համար: Բրենդինգը դա ապրանքային նշանի ստեղծման և կառավարման պրոցեսն է:

Բրենդինգի նպատակը

Բրենդինգի միջոցով ստեղծվում է ընկերության, արտադրանքի կամ ծառայության վիզուալ պատկերը: Այն շուկայում ապրանքի դիրքավորման, թիրախային լսարանի հետ կապի  հաստատման և առաջխաղացման համար է: Բրենդինգի ժամանակ կատարվում են հետևյալ աշխատանքները.

  • Շուկայի հետազոտություն
  • Ապրանքի կամ ծառայության դիրքավորման ռազմավարության մշակում
  • Նեյմինգ, վիզուալ այդենտիկայի մշակում, ֆիրմային էլեմենտների ընտրություն
  • Բրենդի ադապտացումը թվային հարթակներին, որտեղ օգտագործվելու է բրենդը

Բրենդինգի ուղությունները

Բրենդինգը կատարվում է հետևյալ ուղոություններով

  • Ապրանքի բրենդինգ
  • Ծառայությունների բրենդինգ
  • Անձի բրենդինգ
  • Ներքին բրենդինգ
  • Քաղաքական բրենդինգ
  • Աշխարհագրական կամ տուրիստական բրենդինգ

Ապրանքի բրենդինգի ժամանակ ստեղծվում և խթանվում է մեկ կամ մի քանի ֆիզիկական արտադրանքի անվանման վիզուալ պատկերները: Դրան հիման վրա է կառուցվում կազմակերպության ենթամշակույթը և կառուցվածքը:

Ծառայությունների բրենդինգը ուղված է ծառայություների այդենտիկայի ստեղծմանը և առաջխաղացմանը:

Անձի բրենդը շատ տարածված է վերջին ժամանակներս, դրա վառ օրինակն են բլոգերները: Անձի բրենդինգը, հիմա ամենատարածված և պահաջված տեսակներից է, դրա պատճառով այն պահանջում է ավելի համակարգված մոտեցում:

Ներքին բրենդինգը դա բրենդի նկատմամբ վերաբերմունքի կառավարումն է, կազմակերպության ներսում:

Քաղաքական բրենդինգը ծառայում է քաղաքական գործիչների և կուսակցությունների ճանաչելիության բարձրացմանը:

Աշխարհագրական կամ տուրիստական բրենդինգը ուղված է կոնկրետ տարածքում զբոսաշրջության կամ ներդրումների ավելացմանը:

Բրենդինգի կիրառման ուղությունները շատ դինամիկորեն զարգանում են, և  շատ կարևոր է տրապետել թրենդային մեթոդներին:

Բրենդինգի փուլերը

Բրենդի ստեղծման ալգորիթմը, գրե թե բոլոր ոլորտներում նույն է: Տարբերվում են միայն որոշ դետալները և որոշ իմաստային բաղադրիչներ, իսկ քայլերի հերթականությունը բոլոր դեպքերում, գրե թե նույն են:

  • Շուկայի ուսումնասիրություն
  • Կոնցեփցիայի մշակում և դիրքավորում
  • Այդենտիկայի էլէմենտների նախապատրաստում
  • Առաջխաղացում
  • Արդյունքների վերլուծություն

Բրենդինգի փաստաթղթավորում

Ֆիրմային ոչի ճիշտ օգտագործման կանոները արտացոլվում են հետևյալ փաստաթղթերում

  • Բրենդբուք
  • Գայդլայն

Ռեբրենդինգ

Ռեբրենդինգը իրենից ենթադրում է բրենդի ամբողջական կամ մասնակի տրանսֆորմացիան: Ռեբրենդինգը անցկացվում է միայն ոճի, ROI-ի և այլ ցուցանիշների աուդիտից հետո: Մեծամասամբ ռեբրենդինգի անհրաժեշտությունը առաջանում է այն ժամանակ երբ

  • Դիրքավորումը, սկզբնական շրջանում, սխալ է արված եղել
  • Շուկայի պահանջները փոխվել են և անհրաժեշտ է ադապտացիա
  • Թիրախային լսարանի մոտ բրենդը ունի ցածր ճանաչելիություն
  • Մրցակիցները շատ ավելի ուժեղ են
  • Կազմակերպության նպատակները և հեռանկարները փոխվել են

Մասնակի ռեբրենդինգը իրենից ենթադրում է լոգոտիպի, ֆիրմային տառատեսակների կամ գույների փոփոխություն: Ամբողջական ռեբրենդինգի ժամանակ փոխվում են այդենտիկայի բոլոր բաղադրիչները:

Ինչպես պրոֆեսիոնալ բրենդինգը կարող է նպաստել ձեր բրենդի առաջխաղացմանը, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալ բրենդինգը կարող է ունենալ հակառակ էֆեկտը: Դրա համար շատ կարևոր է բրենդինգը վստահել պրոֆեսիոնալ թիմին: