Ցանկացած կազմակերպության հաջողությունը կախված է այն բանից, թե իր կոզմից առաջարկվող ապրանքը կամ ծառայությունը համապատասխանում գնորդների պահանջմունքներին:
Հենց այդ նպատակով է իրականացվում մարաքեթինգային հետազոտությունները, ինչը նպաստում է կազմակերպության հետագա առաջխաղացմանը: Հետազոտությունը թույլ է տալիս ղեկավարությանը կայացնել ավելի կշռված և հիմնավորված որոշումներ, կապված զբաղեցրած դիրքի հետ և նվազագույնի հասցնել բոլոր ռիսկերը:
Ավելին, մարքեթինգային հետազոտությունը հնարավորություն է տալիս ստանալ շուկայի մասին ավելի ճշգրիտ և արդի տեղեկատվություն `որոշակի ապրանքի պահանջարկը որոշելու հնարավորությամբ, որն օգնում է որոշել սպառողի հիմնական պահանջները:
Հետազոտության տեսակները
Մարքեթինգային հետազոտությունները բաժանում են 2 տեսակի՝ առաջնային և երկրորդային:
Առաջնային հետազոտության ժամանակ ինֆորմացիան հավագվում է հենց սկզբնաղբյուրից, ամնիջապես թիրախային լսարանից: Այստեղ կարելի է կիրառել ֆոկուս խմբերը, հարցում հեռախոսով կամ ինտերնետով — ցանկացած մեթոդ, որը թույլ կտա ստանալ թիրախային լսարանի կածիքը, նախասիրությունները, արձագանքները:
Երկրորդային հետազոտության ժամանակ վերլուծվում է արդեն նախապես հավաքագրված տեղեկատվությունը: Նման հետազոտությունները հիմնականում օգտագործվում են մրցակիցներին ուսումնասիրելու համար:
Գայլեր հերթականությունը
Հետազոտության իրականացման քայլերի հերթականությունը հետևյալն է
- Թիրախային լսարանի ընտրությունը
- Ռեսպոնդենտների ընտրություն
- Մասնակիցների ներգրավում
- Հարցերի նախապատրաստում
- Հարցումի տեսակի ընտրություն
- Հետազոտության անցկացում և արդյունքների վերլուծություն
- Հաշվետվության կազմում
Մարկետինգային հետազոտությունները պետք է անցկացնել պարբերաբար, նույնիսկ եթե կարծում եք, որ արդեն ուսումնասիրել եք ձեր թիրախային լսարանը ամբողջությամբ: Ժամանակի ընթացքում պահանջմունքները կարող են փոխվել, մոտիվացիաները հաստատուն չեն բացի այդ, ժամանակ առ ժամանակ շուկա կարող է մտնել նոր ապրանք, որի արձագանքները հնարավոր չե իմանալ առանց հետազոտության:
Պրոֆեսիոնալ իրականացված մարքեթինգային հետազոտություները միայն կնպաստեն ծեր կազմակերպության առաջխաղացմանը: