4P,մարքեթինգային ընկերություն,4P Մարքեթինգային ընկերություն

Գովազդային արշավը ունենում է հետևյալ 3 հիմնական նպատակները՝

  • իմիջային,
  • խթանող
  • կայունացնող

Գովազդային արշավների հիմնական նպատակներն են հաճախորդների շրջանում արտադրանքի ճանաչման և հիշեցման էֆեկտի զարգացումը, արտադրանքի վերաբերյալ իրազեկվածության համապատասխան աստիճանը, արտադրողի (վաճառողի) դրական իմիջը, արտադրանքը ձեռքբերելու անհրաժեշտությունը և արտադրանքների պահանջարկի մեծացումը, ներգրավել նոր սպառողներ և միևնույն ժամանակ պահպանել առկա սպառողներին

Գովազդային արշավը, դա պլանավորված գովազդային գործողությունների նպատակային համակարգ է, որը միավորված է մեկ գաղափարով և հայեցակարգով` գովազդատուի համաձայնեցված մարքեթինգային ռազմավարության շրջանակներում որոշակի մարքեթինգային նպատակին հասնելու համար` նախնական վերլուծությամբ սահմանված ժամանակի, գործողության ոլորտի, շուկայի և թիրախային լսարանի շրջանակներում:

Գովազդային արշավի փուլերը

Գովազդը ներառում է մի քանի փուլ՝ առաջադրանքից մինչև գործունեության արդյունքների վերլուծություն։ Ապրանքի/ծառայության առաջխաղացման արշավ ստեղծելու գործընթացը հետևյալն է

  • Իրավիճակային վերլուծություն — Այս փուլում իրականացվում է շուկայի, թիրախային լսարանի մարքեթինգային վերլուծություն։ Մասնագետները որոշում են թիրախային լսարանի նախնական գիտելիքները գովազդվող ապրանքի կամ ապրանքանիշի, մրցակիցների գործունեության և խորշի հեռանկարների մասին: Այս ամենը թույլ է տալիս մշակել նախնական հայեցակարգը և խթանման ռազմավարությունը:
  • Ռազմավարության մշակում — Ոլորտի և մրցակիցների հետազոտության արդյունքների հիման վրա շուկայավարները ստեղծում են գործողությունների ծրագիր: Այն ներառում է քարոզարշավի նպատակների, ժամկետների, ինտենսիվության, ֆինանսական ներդրումների ճշգրիտ սահմանումը:
  • Գովազդային արշավ — Ռազմավարական պլանավորումից հետո հաջորդ փուլը կոնցեպտի/հայեցակարգի մշակումն է, որը ներառում է ընդհանուր պատկերացում գովազդային արշավի բոլոր գործողությունների, գաղափարների և փաստարկների մասին: Բրիֆի և մարքեթինգային հետազոտությունների հիման վրա ստեղծվում են դասավորություններ, աուդիո և վիդեո շնորհանդեսներ, բաններներ և այլ ապրանքներ:
  • Ծրագրի իրականացում — Այս փուլում նյութեր են նախապատրաստվում գովազդային կրիչներին տեղադրելու համար, որոնք ընտրվել են խթանման ռազմավարության պլանավորման փուլում: Մեդիապլանի համաձայն՝ գնվում են թերթերում տեղեր, եթերաժամանակ հեռուստատեսությամբ և ռադիոյով, տպագրվում են տպագրական նյութեր։ Ներդրման/իրականացման մասնագետները վերահսկում են առաջխաղացման, միջոցառումների կազմակերպման գործընթացը։
  • Արդյունքների վերլուծություն — Գովազդային արշավը վերլուծվում է արդյունավետության համար: Մասնագետները ստուգում են՝ լուծվե՞լ են ռազմավարական պլանավորման խնդիրները, որ կապուղիներն են դրական արդյունք տալիս, որոնք պետք է թարմացվեն կամ անջատվեն։ Վերլուծության համար նրանք օգտագործում են հետազոտության տվյալները, ինտերնետ ծառայությունները, վերահսկում են իրավիճակը շուկայում։
  • Գովազդային արշավի շտկում/ուղղում — «Սխալների վրա աշխատելուց» հետո գովազդային արշավը ենթակա է շտկման/ուղղման։ Փոփոխություններ են կատարվում դիրքավորման, տեսողական պատկերի, կարգախոսի, առաջխաղացման ռազմավարության մեջ: Բյուջեն հատկացվում ու տեղաբաշխվում է ավելի արդյունավետ կապուղիներին։

Գովազդային արշավի պրոցեսի մասնակիցները

Հիմնական դերակատարներն են՝ գովազդատուն, արտադրողը, տարածողը և գովազդի ստացողը, ովքեր ունեն տարբեր գործառույթներ և առաջադրանքներ։

  • Գովազդատու — ապրանքի վաճառող, արտադրող, կազմակերպություն: Հիմնական գործառույթներն են՝ գովազդի օբյեկտի սահմանումը, բյուջեի պլանավորումը, արտադրանքի աղբյուրների պատրաստումը, խորհրդատվությունը, աշխատանքի հաստատումը, վճարումը։
  • Արտադրող/կապալառու — դիզայներական գործակալություն, ֆրիլանսեր: Կապալառուի առաջադրանքները ներառում են գովազդի համար հաճախորդների տեղեկատվության պատրաստում` սահմանված առաջխաղացման ուղիներով:
  • Տարածող — գովազդային կամ մարքեթինգային գործակալությունն է: Մասնագետները զբաղվում են շուկայում գովազդի առաջմղմամբ։ Տարածողի պարտականությունները ներառում են փոխգործակցություն լրատվամիջոցների, գովազդային հաճախորդների, տպարանների և շուկայի այլ մասնակիցների հետ:
  • Գովազդը ստացող — սպառողներն են, որոնց ուշադրության համար պայքարում են արտադրողներն ու գործակալությունները։

Գովազդային արշավն արդյունավետ կլինի, եթե բավարարվեն հետևյալ չափանիշները՝ ճիշտ դիրքավորում և թիրախային լսարանի առավելագույն լուսաբանում, բարձրորակ կոմերցիոն հաղորդագրության ստեղծում։ Այս ամենը պետք է որոշակի ինտենսիվությամբ հեռարձակվի լրատվամիջոցներով, համացանցով ու մամուլով։

Դիրքորոշման ճշգրտությունը ձեռք է բերվում կարիքների, թիրախային լսարանի ընտրության չափանիշների մշակման, մրցակիցներից անջատվելու և ապրանքի/ծառայության առավելությունները բացահայտելու միջոցով: Այս տվյալների հիման վրա պատրաստվում է արդյունավետ առաջարկ, որից դժվար է հրաժարվել։ Գովազդային արշավը սկսելուց հետո անհրաժեշտ է վերլուծել ներդրումների վերադարձը՝ բյուջեն ժամանակին հարմարեցնելու համար։