4P Marceting Agency
SMM ոլորտն օր օրի զարգանում է և մեծանում է ստեղծարար, բազմակողմանի զարգացած SMM մասնագետի պահանջարկը, ով տիրապետում է ոչ միայն SMM այլև մարքեթինգային, թվային մարքեթինգի և հարակից այլ հմտությունների, ունի պրակտիկ գիտելիք և ստեղծարար է:
4P մարքեթինգային ընկերությունում դուք կարող եք պատվիրել SMM ծառայություն:
Վստահորեն կարելի է ասել, որ 21-րդ դարը համարվում է սոցիալական ցանցերի դարաշրջան: Այս հարթակներում մենք շփվում ենք ընկերների և հարազատների հետ, նոր տեղեկություններ ստանում, սովորում, զվարճանում, վաճառում…:
Սոցիալական ցանցերում վաճառել հնարավոր է գրեթե ամեն ինչ՝ հագուստից մինչև կենդանիների խնամքի ծառայություններ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանց մեծ մասը նախընտրում են ինֆորմացիա ստանալ սոցիալական կայքերից: Վիճակագրության համաձայն, մարդկանց 90%-ից ավելին նախընտրում է հենց սոցիալական ցանցերի միջոցով տեղեկություններ ստանալ ապրանքանիշի կամ արտադրանքի մասին:
Բայց ինչպես անել, որ մարդիկ գտնեն և հետևեն հենց Ձեր ապրանքի կամ ծառայության էջը սոցիալական կայքերում: Այստեղ օգնության է գալիս ՍՄՄ-ը:
ՍՄՄ — Սոցիալական Մեդիա Մարքեթինգը բրենդի կամ ապրանքային նշանի նկատմամբ ուշադրության բարձրացմանը և լսարանի մեծացմանը ուղղված գործընթաց է, սոցիալական հարթակների միջոցով։ Այն սոցիալական մեդիայի օգտագործման համալիր է, որի նպատակն է նպաստել կազմակերպությունների առաջխաղացմանը և բիզնես առաջադրանքների իրականացմանը նպաստող միջավայրի ստեղծմանը:
ՍՄՄ ամենարդյունավետ միջոցն է պոտենցիալ հաճախորդներին Ձեր բրենդի մասին ինֆորմացնելու և բրենդի լոյալությունը բարձրացնելու համար:
SMM ոլորտում արդյունավետության հասնելու և մրցակցային մասնագետ դառնալու համար անհրաժեշտ է լինել բազմակողմանի զարգացած, տիրապետել թվային տեխնոլոգիաների նորարարական մոտեցումներին, կարողանալ բիզնեսում օգտագործել թվային լուծումներ, որոնք կօգնեն այն դուրս հանել միջազգային շուկա և ունենալ բարձր մրցակցայնություն: