Ապահովագրե՛ք Ձեր բիզնեսի եզակիությունն ու հեղինակությունը՝ ձեռք բերելով Ձեր բրենդի և տարբերանշանի նկատմամբ բացառիկ իրավական պաշտպանություն։
Ապրանքային նշանը այն նշանն է, որով մեկ անձի ապրանքները կամ ծառայությունները տարբերվում են այլ անձանց նույնատիպ ապրանքներից կամ ծառայություններից: Դրա գրանցումը խիստ կանոնակարգված իրավաբանական գործընթաց է, որն ամրագրում է սեփականատիրոջ բացառիկ իրավունքը՝ մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ, պետական մակարդակով և օրենքով սահմանված կարգով:
Ինչո՞ւ է վտանգավոր գործել չգրանցված ապրանքային նշանի
Ձեր բրենդի ստեղծման ժամանակ դուք ծախսելեք գումար, ժամանակ, էներգիա, այլ ռեսուրսներ, բայց չգրանցելով բրենդը դուք այն դարձնում եք անպաշտպան:
Չգրանցված բրենդը անպաշտպան է իրավական տեսանկյունից և խոցելի է դառնում ոչ բարեխիղճ մրցակիցների ու սկվոթերների համար:
ԲՐԵՆԴԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՎՏԱՆԳ
Անբարեխիղճ մրցակիցները կամ երրորդ անձինք (սկվոթերները) կարող են օրինական կերպով գրանցել Ձեր կամ ձերին շատ նման անվանումը և պարզապես արգելել Ձեզ օգտագործել այն՝ ստիպելով սկսել զրոյից։
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏ եվ ՇՓՈԹՄՈՒՆՔ
Նմանատիպ չգրանցված անվանումներով գործող այլ ընկերությունները կարող են մոլորեցնել Ձեր սպառողներին՝ խլելով Ձեր շուկայում դիրքի և վաճառքների մի մասը։
Հեղինակության և ֆինանսների կորուստ
Ուրիշի կողմից Ձեր բրենդի անվան տակ ցածրորակ ծառայությունների կամ ապրանքների մատուցումը անդառնալիորեն կվնասի Ձեր հեղինակությանը, իսկ իրավական վեճերը կհանգեցնեն ֆինանսական մեծ կորուստների:
Ստանալ իրավական անձեռնմխելիություն
Դուք կունենաք իրավական լծակներ՝ արգելելու որևէ մեկին օգտագործել Ձեր բրենդը, լոգոն կամ կարգախոսը առանց Ձեր թույլտվության:
Ավելացնել ընկերության կապիտալիզացիան
Գրանցված ապրանքային նշանը կարևոր ոչ նյութական ակտիվ է, որը մեծացնում է ընկերության ընդհանուր շուկայական արժեքը և ներդրումային գրավչությունը:
Բարձրացնել վստահությունը
® (Registered) նշանի օգտագործումը բարձրացնում է հաճախորդների և գործընկերների վստահությունը Ձեր բիզնեսի լրջության նկատմամբ:
Ստեղծել նոր հնարավորություններ
Դուք կկարողանաք օրինական կերպով վաճառել Ձեր բրենդի օգտագործման իրավունքը (ֆրանշիզա, լիցենզիա)՝ ստեղծելով եկամտի նոր աղբյուրներ:
Ապահովագրե՛ք Ձեր բիզնեսի եզակիությունն ու հեղինակությունը՝ ձեռք բերելով Ձեր բրենդի և տարբերանշանի նկատմամբ բացառիկ իրավական պաշտպանություն։
ՏԱՐԵԿԱՆ 18 000+ ԴԵՄ ԱՌ ԴԵՄ (F2F) ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՏԱՐԵԿԱՆ 22 000+ ԱՌՑԱՆՑ (CATI) ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ԱՎԵԼԻ ՔԱՆ 140 ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
ԽՈՐՔԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԽՈՐՔԱՅԻՆ
ONLINE & CALL CENTER
FACE-TO-FACE
Հյուրանոցի սեփականատիրոջ կողմից կայացվել էր որոշում ստուգել հյուրանոցի ադմինիստրատիվ կազմի սպասարկման որակը և բարեխղճության աստիճանը։ Գաղտնի գնորդ իրականացնող թիմի անդամը առանց նախնական ամրագրման, մի քանի ժամով վերցրել էր համար, վճարումը իրականացնելով կանխիկ եղանակով և ներկայացնելով իրավիճակ, որ ցանկալի է որ իր անունը չգրանցվի և ՀԴՄ կտրոն իրեն կարող են չտրամադրել։
- Հյուրանոցի ադմինիստրատիվ աշխատակիցը հյուրին չէր գրանցել և վճարված գումարը պահել էր իրեն:
- Ընկերությունը ներկայացրել էր ստուգման արդյունքները
- Աշխատակիցը ազատվել էր աշխատանքից
Մեկ տարուց ավելի գաղտնի գնորդը ստուգում էր սննդի առաքմամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկին, մասնավորապես թե ինչ սպասարկման որակ են ցուցաբերում հեռախոսազանգերին պատասխանող մենեջերները, առաջարկում են արդյոք պատվերին ավելացնել ինչ-որ բաներ և որքան բարեհամբյուր են առաքիչները:
- Սպասարկման սկրիպտերի ստանդարտների պահպանումը աճեց 47%-ից, հասնելով 76%
- Մեջերները պատվերների հետ զովացուցիչ ըմպելիք 5 անգամ ավելի հաճախ սկսեցին առաջարկել
- Մեծացավ գնումների միջին չեքը
Բժշկական կենտրոնի տնօրինությունը որոշել էր գնահատել բժշկական ծառայությունների մատուցման սպասարկման մակարդակը։ 4P-ն ընտրեց տարբեր տարիքի կանանց, ովքեր շաբաթների ընթացքում այցելում էին կենտրոն տարբեր բժիշկների ընդունելության կամ հետազոտությունների իրականացման համար։
- Շտկվեցին բուժաանձնակազմի սպասրակման կանոնակարգերը
- Կազմակերպվեցին հաճախորդների սպասարկման տեխնիկաների դասընթացներ աշխատակիցների համար
- Ներդրվեց անձնակազմի էթիկայի և մասնագիտական կրեդիտավորման ներքին համակարգ
Գաղտնի գնորդ ծառայության արժեքը կախված է ընկերության ոլորտից, այսելության կետերի քանակից և տեղանքից, այցելությունների սցենարներից, հետազոտվող օբյեկտից: Այդ ամենը հասկանալու համար ձեր նշած կոնտակտներով, մենք կապ կհաստատեն ձեզ հետ և միասին կքննարկենք բոլոր մանրամասները:
