Գաղտնի Գնորդ
ծառայություն (MSI)

Գաղտնի Գնորդ ծառայություն կամ Գաղտնի Գնորդ (MSI) հետազոտության միջոցով Դուք կկարողանաք ստանալ Ձեր ընկերության կողմից իրականացվող սպասարկման իրական գնահատականը: Հետազոտության արդյունքների հիման վրա Դուք գործողությունները կիրականացնեք ճիշտ ուղղություններով, ինչը կնպաստի շուկայում Ձեր մրցակցային դիրքերի բարձրացմանը:

Հիմնական Մասնագիտացված Ոլորտներ
Telecom
HoReCa
retail
FINANCIAL & BANKING
ENTERTAINMENT
Service
MEDICAL FARMACY
MEDICAL FARMACY

Գաղտնի Գնորդ ծառայություն կամ Գաղտնի գնորդը (Mystery shopper) մարքեթինգային հետազոտության մեթոդ է, որն օգնում է ընկերությանը սպառողի տեսանկյունից գնահատել պրոդուկտը կամ սպասարկման որակը։

Հետազոտության արդյունքում ստացված տվյալներն հետագայում օգնում են ընկերությանը այնպիսի հարցերում, ինչպիսիք են սպասարկման որակի բարձրացումը, կորպորատիվ մշակույթի պահպանումը, ընկերության լոյալության աստիճանի բարձրացումը, ընկերության պրոդուկտների ճիշտ ներկայացում, որոնք իրենց հերթին բերում եմ ընկերության դիրքերի ամրապնդման և առաջընթացի:

4P ընկերությունը առաջարկում է «Գաղտնի գնորդ» մարքեթինգային հետազոտություն, որը իր մեջ ներառում է ոչ միայն ընկերությունում առկա խնդիրների բացահայտում, այլ դրանց լուծմանն ուղղված ռազմավարության մշակում:

ՄԵՐ ՓՈՐՁԸ

ՏԱՐԵԿԱՆ 18 000+ ԴԵՄ ԱՌ ԴԵՄ (F2F) ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

ՏԱՐԵԿԱՆ 22 000+ ԱՌՑԱՆՑ (CATI) ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

ԱՎԵԼԻ ՔԱՆ 140 ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

ԽՈՐՔԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԽՈՐՔԱՅԻՆ

ONLINE & CALL CENTER

FACE-TO-FACE

ՄԵՐ ՓՈՐՁԸ
01

ՓՈՐՁԱՌՈՒ ՖՈԿՈՒՍ ԽՄԲԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄՈԴԵՐԱՏՈՐՆԵՐ

02

ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

03

500-ԻՑ ԱՎԵԼ ՀԱՐՑԱԶՐՈՒՑԱՎԱՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ՄԱՐԶԵՐՈՒՄ

04

ՏԱՐԲԵՐ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԻ Եւ ՍԵՌԻ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐ

Քեյսեր
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՑԱՆՑ

Հյուրանոցի սեփականատիրոջ կողմից կայացվել էր որոշում ստուգել հյուրանոցի ադմինիստրատիվ կազմի սպասարկման որակը և բարեխղճության աստիճանը։ Գաղտնի գնորդ իրականացնող թիմի անդամը առանց նախնական ամրագրման, մի քանի ժամով վերցրել էր համար, վճարումը իրականացնելով կանխիկ եղանակով և ներկայացնելով իրավիճակ, որ ցանկալի է որ իր անունը չգրանցվի և ՀԴՄ կտրոն իրեն կարող են չտրամադրել։

Արդյունքում
  • Հյուրանոցի ադմինիստրատիվ աշխատակիցը հյուրին չէր գրանցել և վճարված գումարը պահել էր իրեն:
  • Ընկերությունը ներկայացրել էր ստուգման արդյունքները
  • Աշխատակիցը ազատվել էր աշխատանքից
ՍՆՆԴԻ ԱՌԱՔՈւՄ

Մեկ տարուց ավելի գաղտնի գնորդը ստուգում էր սննդի առաքմամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկին, մասնավորապես թե ինչ սպասարկման որակ են ցուցաբերում հեռախոսազանգերին պատասխանող մենեջերները, առաջարկում են արդյոք պատվերին ավելացնել ինչ-որ բաներ և որքան բարեհամբյուր են առաքիչները:

Արդյունքում
  • Սպասարկման սկրիպտերի ստանդարտների պահպանումը աճեց 47%-ից, հասնելով 76%
  • Մեջերները պատվերների հետ զովացուցիչ ըմպելիք 5 անգամ ավելի հաճախ սկսեցին առաջարկել
  • Մեծացավ գնումների միջին չեքը
ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Բժշկական կենտրոնի տնօրինությունը որոշել էր գնահատել բժշկական ծառայությունների մատուցման սպասարկման մակարդակը։ 4P-ն ընտրեց տարբեր տարիքի կանանց, ովքեր շաբաթների ընթացքում այցելում էին կենտրոն տարբեր բժիշկների ընդունելության կամ հետազոտությունների իրականացման համար։

Արդյունքում
  • Շտկվեցին բուժաանձնակազմի սպասրակման կանոնակարգերը
  • Կազմակերպվեցին հաճախորդների սպասարկման տեխնիկաների դասընթացներ աշխատակիցների համար
  • Ներդրվեց անձնակազմի էթիկայի և մասնագիտական կրեդիտավորման ներքին համակարգ
Պատվիրել ծառայությունը

Գաղտնի գնորդ ծառայության արժեքը կախված է ընկերության ոլորտից, այսելության կետերի քանակից և տեղանքից, այցելությունների սցենարներից, հետազոտվող օբյեկտից: Այդ ամենը հասկանալու համար ձեր նշած կոնտակտներով, մենք կապ կհաստատեն ձեզ հետ և միասին կքննարկենք բոլոր մանրամասները:

Scroll to Top