Ապրանքային նշանի գրանցում

Որպեսզի գրանցենք ապրանքային նշանը, նախ պետք է հասկանանք թե ինչ նկատի ունենք, ապրանքային նշան ասելով: Ըստ ՀՀ Ապրանքային Նշանի Մասին Օրենքի՝ ապրանքային նշան՝ նիշ, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար:

Պատվիրել
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄ

Որպես ապրանքային նշաններ` կարող են գրանցվել գրաֆիկակորեն պատկերման հնարավորություն ունեցող նիշերը, մասնավորապես`

  • Բառեր կամ բառակապակցություններ
  • Տառեր կամ թվեր
  • Նկարները կամ գրաֆիկական պատկերները
  • Եռաչափ պատկերներ
  • Ապրանքի կամ դրա փաթեթավորման (տարայի) արտաքին տեսք
  • Հոլոգրամներ
  • Գույներ կամ գույների համակցությունները
  • Ձայնային ազդանշանները.
    կամ թվարկած նիշերի ցանկացած համակցություն։

Ապրանքային նշանի մերժման հիմքեր կարող են հանդիսանալ ՀՀ ԱՆՄՕ-ի 9-րդ և 10-րդ հոդվածներում նշված կետերը:

Ապրանքային նշանի գրանցման ժամանակ շատ կարևոր է ուշադրություն դարձնել Դիսկլամացիաներին: Այսինքն պպրանքային նշանը չի կարող բաղկացած լինել միայն այնպիսի տարրերից, որոնք ենթակա չեն գրանցման որպես առանձին ապրանքային նշաններ։ Եթե ապրանքային նշանը պարունակում է նշված տարրեր, և եթե հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ այդ տարրերը կարող են ազդել ապրանքային նշանի գրանցման վավերականության վրա, ապա հայտատուի կամ ապրանքային նշանի իրավատիրոջ խնդրանքով այդ տարրերը պետական լիազոր մարմնի կամ դատարանի որոշմամբ կարող են ճանաչվել դիսկլամացված, որոնք, ներառված լինելով ապրանքային նշանի մեջ, ինքնուրույն իրավական պահպանություն չեն ստանում:

Ապրանքային նշանը գրանցվում է հայտի ներկայացման պահից, 10 տարի ժամկետով:

Прокрутить вверх