4P Marceting Agency
Թվային մարքեթինգը դա ապրանքի կամ ծառայության թիրախավորված և ինտերակտիվ մարքեթինգն է, տվային տեխնոլոգիաների միջոցով:
4P մարքեթինգային ընկերությունում դուք կարող եք պատվիրել նշված ծառայությունը
Թվային մարքեթինգի հիմնական տարբերություը կիրառվող գործիքակազմը, թիրախավորման ռազմավարություները և վերլուծությունների հնարավորությունները:
Օրինակ՝ նույն բաններային գովազդները կան փողոցներում և կան նաև տարբեր կայքերում։ Թե քանի հոգի տեսավ այն փողոցում կարելի է մոտավոր գնահատել միայն տեսախցիկների առաջ ժամեր անցկացնելուց հետո։ Բայց ինտերնետում տեղադրված գովազդային բաների համար կան՝ Google Analytics-ի պես գործիքներ, որոնք օգտատերերի և նրանց վարքագծի մասին մանրամասն տեղեկություն են տրամադրում։ Թվային մարքեթինգում ավելի հեշտ է հետևել գովազդի արդյունավետությանը, քան օֆֆլայն մարքեթինգում։
Սոցիալական ցանցերում իրականացված գործողությունները, որոնք հանգեցնում են վաճառքի աճին կամ օգնում, որ բրենդը ճանաչելի դառնա՝ հայտնի է որպես SMM մարքեթինգ։ Ըստ տարբեր տվյալների՝ սոցցանցերում այսօր գրանցված է ամբողջ աշխարհի մարդկության կեսից ավելին (4.62 միլիարդ մարդ՝ 58,4%)։
Այս դեպքում արդեն սեգմենտավորված օգտատերերի խմբին ուղարկվում է էլեկտրոնային նամակ-առաջարկ, օրինակ՝ գնելու ինչ-որ ապրանք կամ ծառայություն զեղչված արժեքով։ Օգտատերն ընտրվում է ըստ իր նախկին վարքագծի կամ նախասիրությունների։ Նա պիտի ինքնակամ տրամադրի իր էլ.հասցեն, որպեսզի ընկերությունը կարողանա այն օգտագործել կոմերցիոն նպատակներով։ Սա, կարելի է ասել, թվային մարքեթինգի անհատական տարբերակն է։
Այս մեկը կապ ունի թվային մարքեթինգի բոլոր տեսակների հետ։ Բրենդի ընդհանուր մարքեթինգային ռազմավարությանը և ֆիրմային ոճին համապատասխան վիզուալ և տեքստային բովանդակության ստեղծումը հենց քոնթենթ մարքեթինգն է։ Դու կարող ես հիանալի տեսանյութեր նկարել, կրեատիվ նկարներ պատրաստել կամ գրագետ տեքստեր գրել և չհամարվել քոնթենթ ստեղծող, քանի որ այստեղ առաջնայինը մարքեթինգային գիտելիքներն են։
Սա օնլայն մարքեթինգի տարբեր տեսակների խառնուրդ է, որտեղ օգտագործվում են SEO, բլոգփոստեր, e-mail և շատ այլ ռազմավարություններ, որոնց միջոցով օգտատերերին տրվում է օգտակար քոնթենթ՝ պոտենցիալ հաճախորդների թիվն ավելացնելու համար։ Կարելի է ասել, որ այստեղ օգտագործվում են բոլոր թույլատրելի և չզզվեցնող ռազմավարությունները։
Որոնողական համակարգերում վճարովի մարքեթինգ ևս հնարավոր է իրականացնել։ Այն իր մեջ ներառում է հիմնականում Yandex Direct և Google Ads գովազդները։ Մարքեթինգի այս տեսակի նպատակն է որքան հնարավոր է քիչ գովազդային բյուջեով այնպես անել, որ հնարավորինս շատ մարդ տեսնի տվյալ առաջարկը։ Վճարովի լինելով հանդերձ՝ այն օգնում է հետագայում ավելի շուտ հայտնվել որոնողական համակարգերի թոփում՝ օրգանիկ կերպով։
Սա աֆիլեյթների՝ գործընկերների, օգնությամբ բրենդի առաջխաղացումն է։ Սովորաբար, ընկերությունն իր գործընկերներին տալիս է տոկոսային փոխհատուցում՝ իր ապրանքը կամ ընկերությունը տվյալ հարթակում գովազդելու և առաջխաղացնելու հետևանքով իրականացված յուրաքանչյուր վաճառքից։
Սա push notification-ների, sms հաղորդագրությունների, QR կոդերի, սոցցանցերում կամ այլ եղանակներով իրականացվող մարքեթինգն է՝ բջջային հեռախոսների օգտատերերի համար։ Վերջինս կարող է լինել և’ սմարթֆոն, և’ սովորորական բջջային հեռախոս։
Շատ տարածված է ամբողջ աշխարհում։ Սա ինչ-որ չափով affiliate մարքեթինգի տեսակ կարելի է համարել, քանի որ մարդ, ով ունի մեծ քանակի լոյալ հետևորդներից կազմված լսարան, խորհուրդ է տալիս պրոդուկտ կամ ծառայություններ գնել և գումար է ստանում դրա դիմաց։
Հատկապես համացանցի միջոցով առաջխաղացումն այսօր չի կարող գովազդատուներին չգրավել, քանի որ փոքր ժամանակահատվածում ապահովում է հասանելիություն դեպի միլիոնավոր մարդկանցից կազմած թիրախային լսարան: