Մարքեթինգային հաղորդակցությունները նպատակային լսարանին որևէ ապրանքի վերաբերյալ տեղեկատվության փոխանցման գործընթաց են։ Նպատակային լսարանն իրենից ներկայացնում է մարդկանց խումբ, որոնք ստանում են մարքեթինգային ուղերձ և հնարավորություն ունեն ազդել դրանց վրա։

Ապրանք ասելով նկատի ունենք ոչ միայն նյութական բարիքները, այլև ծառայությունները, գաղափարները և մարքեթինգի մյուս օբյեկտները։

Ոչ մի ընկերություն միանգամից չի կարող գործել բոլոր շուկաներում` բավարարելով բոլոր սպառողների պահանջմունքները։

Ընկերությունը հաջողության է հասնում այն դեպքում, եթե ունի ընտրած այնպիսի նպատակային շուկա, որի հաճախորդներն ավելի մեծ հավանականությամբ կհետաքրքրվեն նրա մարքեթինգային ծրագրերով։ Coca-Cola-ն, Pepsico-ն և այլ նմանատօպ հսկա ընկերությունները, իրենց նոր արտադրանքների առաջմղման համար կենտրոնանում են կոնկրետ խմբերի վրա։

Մարքեթինգային հաղորդակցության առավել արդյունավետ փոխանցման համար կարող են օգտագործել նաև մարքեթինգ-միքսի մյուս տարրերը: Ապրանքի գինը նույնպես գնորդներին կարող է որոշակի տեղեկատվություն տալ, որովհետև ակնհայտ է, որ 25 դրամ արժողությամբ գրիչը դժվար թե ունենա այնպիսի տեսք և հաղորդի հուսալիություն, որքան 25 000 դրամ արժողությամբ գրիչը։

Прокрутить вверх