Ապահովագրե՛ք Ձեր բիզնեսի եզակիությունն ու հեղինակությունը՝ ձեռք բերելով Ձեր բրենդի և տարբերանշանի նկատմամբ բացառիկ իրավական պաշտպանություն։
Ապրանքային նշանը այն նշանն է, որով մեկ անձի ապրանքները կամ ծառայությունները տարբերվում են այլ անձանց նույնատիպ ապրանքներից կամ ծառայություններից: Դրա գրանցումը խիստ կանոնակարգված իրավաբանական գործընթաց է, որն ամրագրում է սեփականատիրոջ բացառիկ իրավունքը՝ մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ, պետական մակարդակով և օրենքով սահմանված կարգով:
Ինչո՞ւ է վտանգավոր գործել չգրանցված ապրանքային նշանի
Ձեր բրենդի ստեղծման ժամանակ դուք ծախսելեք գումար, ժամանակ, էներգիա, այլ ռեսուրսներ, բայց չգրանցելով բրենդը դուք այն դարձնում եք անպաշտպան:
Չգրանցված բրենդը անպաշտպան է իրավական տեսանկյունից և խոցելի է դառնում ոչ բարեխիղճ մրցակիցների ու սկվոթերների համար:
ԲՐԵՆԴԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՎՏԱՆԳ
Անբարեխիղճ մրցակիցները կամ երրորդ անձինք (սկվոթերները) կարող են օրինական կերպով գրանցել Ձեր կամ ձերին շատ նման անվանումը և պարզապես արգելել Ձեզ օգտագործել այն՝ ստիպելով սկսել զրոյից։
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏ եվ ՇՓՈԹՄՈՒՆՔ
Նմանատիպ չգրանցված անվանումներով գործող այլ ընկերությունները կարող են մոլորեցնել Ձեր սպառողներին՝ խլելով Ձեր շուկայում դիրքի և վաճառքների մի մասը։
Հեղինակության և ֆինանսների կորուստ
Ուրիշի կողմից Ձեր բրենդի անվան տակ ցածրորակ ծառայությունների կամ ապրանքների մատուցումը անդառնալիորեն կվնասի Ձեր հեղինակությանը, իսկ իրավական վեճերը կհանգեցնեն ֆինանսական մեծ կորուստների:
Ստանալ իրավական անձեռնմխելիություն
Դուք կունենաք իրավական լծակներ՝ արգելելու որևէ մեկին օգտագործել Ձեր բրենդը, լոգոն կամ կարգախոսը առանց Ձեր թույլտվության:
Ավելացնել ընկերության կապիտալիզացիան
Գրանցված ապրանքային նշանը կարևոր ոչ նյութական ակտիվ է, որը մեծացնում է ընկերության ընդհանուր շուկայական արժեքը և ներդրումային գրավչությունը:
Բարձրացնել վստահությունը
® (Registered) նշանի օգտագործումը բարձրացնում է հաճախորդների և գործընկերների վստահությունը Ձեր բիզնեսի լրջության նկատմամբ:
Ստեղծել նոր հնարավորություններ
Դուք կկարողանաք օրինական կերպով վաճառել Ձեր բրենդի օգտագործման իրավունքը (ֆրանշիզա, լիցենզիա)՝ ստեղծելով եկամտի նոր աղբյուրներ:
Ապահովագրե՛ք Ձեր բիզնեսի եզակիությունն ու հեղինակությունը՝ ձեռք բերելով Ձեր բրենդի և տարբերանշանի նկատմամբ բացառիկ իրավական պաշտպանություն։
Պաշտպանեք ձեր ապրանքանիշը չարտոնված օգտագործումից
Պաշտպանեք ձեր ապրանքային նշանը (լոգոն), որպեսզի ոչ ոք չկարողանա օգտագործել այն առանց ձեր համաձայնության: Խախտման դեպքում դուք իրավունք ունեք պահանջել դրամական փոխհատուցում և պահանջել դադարեցնել խախտողի անօրինական գործունեությունը:
Ապրանքային նշանի օգտագործումը տարբեր վայրերում
Պաշտպանեք ձեր ապրանքային նշանը (լոգոն), որպեսզի ոչ ոք չկարողանա օգտագործել այն առանց ձեր համաձայնության: Խախտման դեպքում դուք իրավունք ունեք պահանջել դրամական փոխհատուցում և պահանջել դադարեցնել խախտողի անօրինական գործունեությունը:
Ճանաչելիության եվ հեղինակության բարձրացում
Ապրանքանիշը կօգնի ձեր ապրանքային նշանին առանձնանալ նմանատիպ ապրանքների բազմաթիվ վաճառողների շարքում: Դրական համբավ ունեցող ապրանքանիշը ավտոմատ կերպով գրավում է սպառողների վստահությունը:
Նոր հաճախորդների ներգրավում և վաճառքի ավելացում
Բարձր որակի պրոդուկտը կամ սպասարկումը, գրանցված լինելու հետ միասին ավելի արժեքավոր կդարձնի ձեր բրենդը:
Անբարեխիղճ մրցակցության բացառում
Դուք հնարավորություն կունենաք սահմանափակել ձեր լոգոտիպի օգտագործումը մրցակիցների կողմից՝ ինտերնետում, գովազդային և մարքեթինգային արշավներում, ներառյալ սոցիալական ցանցերը:
Մեր թիմը ապահովում է ողջ գործընթացի սահուն և գրագետ իրականացումը՝ անցնելով հետևյալ կարևոր փուլերով.
Նախնական խորհրդատվություն և դասերի սահմանումը.
Ուսումնասիրում ենք Ձեր բրենդը, գործունեության ոլորտը և հստակեցնում անհրաժեշտ դասերը (ըստ ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման՝ Նիցցայի դասակարգիչ):
Այլ բրենդների հետ շփոթմունքի բացառում.
Իրականացնում ենք խորքային փորձաքննություն մտավոր սեփականության գործակալության տվյալների բազաներում՝ համոզվելու, որ նմանատիպ նշան արդեն գրանցված կամ հայտարկված չէ, ինչը նվազեցնում է մերժման ռիսկը:
Հայտի կազմում և ներկայացում
Պատրաստում ենք անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը՝ իրավաբանորեն գրագետ ձևակերպումներով, և ներկայացնում համապատասխան պետական լիազոր մարմնին:
Գործընթացի ուղեկցում և վերահսկում.
Հետևում ենք հայտի պետական փորձաքննության ողջ ընթացքին, մասնագիտորեն արձագանքում գերատեսչության կողմից եկող հնարավոր հարցումներին կամ առարկություններին:
Վկայագրի տրամադրում.
Գործընթացի բարեհաջող ավարտից և գրանցումից հետո ստանում և Ձեզ ենք փոխանցում Ձեր ապրանքային նշանի պետական գրանցման պաշտոնական վկայագիրը։
Գաղտնի գնորդ ծառայության արժեքը կախված է ընկերության ոլորտից, այսելության կետերի քանակից և տեղանքից, այցելությունների սցենարներից, հետազոտվող օբյեկտից: Այդ ամենը հասկանալու համար ձեր նշած կոնտակտներով, մենք կապ կհաստատեն ձեզ հետ և միասին կքննարկենք բոլոր մանրամասները:
