Ընկերության կամ բրենդի անվանման ստեղծումը՝ Նեյմինգը, կազմակերպության ամենակարևոր և ռազմավարական քայլերից է: Ցանկացած այլ մարկետինգային որոշում չի կարող ունենալ այդքան մեծ ազդեցություն կազմակերպության հաջողության վրա որքան պրոֆեսիոնալ նեյմինգը: Նեյմինգը պարզապես միայն անվաման ընտրություն չէ այդ գործընթացը բաղկացած է բազմաթիվ փուլերից ՝ հիմնված հետազոտությունների և վերլուծությունների վրա:
Նեյմինգի փուլերը
Նեյմինգի կամ ապրանքային նշանի անվանման ստեղծումը գաղկացած է հետևյալ հիմնական փուլերից
Շուկայի հետազոտություն
Նեյմինգի առաջին քայլը շուկայի, որպես ամբողջություն, ընկերության կամ ապրանքանիշի, ինչպես նաև թիրախային լսարանի մանրակրկիտ ուսումնասիրությունն է:
Շուկայի և թիրախային լսարանի ընտրությունը
Այս փուլում որոշվում է հիմնական սպառողը, սեգմենտը, գործոնները որոնք ազդում են գնման որոշմը կայացնելոը վրա և ինչպես կարելի է հետաքրքրել այդ պոտենցիալ գնորդին:
Հիմնական մրցակիցների հետազոտություն
Այս փուլում մենք առանձնացնում և ուսումնասիրում ենք հիմնական մրցակիցներին: Նրցակցային դաշտի գնահատումը թույլ է տալիս կիրառել եզակի դիֆերենցիալ ռազմավարություն, և ոչ թե լինել շատերից մեկը:
Brainstorm
Brainstorm-ի ժամանակ առանձնացվում են հնարավորինս շատ, պրոդուկտի հետ կապ ունեցող թեզաուրուսներ և բանալի բառեր, որոնք ընդգծում են մրցակցային առավելությունները մրցակիցների նկատմամբ:
Անվանման տարբերակներ
Օգտագործելով առանձնացված թեզուրուսներից, բանալի բառերից և դրանց հոմանիշներից գեներացվում են անվանման տարբերակներ: Անունվանումները կարող են լինել բառացի, սինթեզված, փոխաբերական, հիբրիդ և այլն:
Անվան իրավաբանական «մաքրության» ստուգում
Ստուգվում է ընտրված անվան տարբերակի օգտագործման հնարավորությունը, իրավաբանական տեսանկյունից: Ստուգվում են հեղինակայնի իրավունքների առկայությունը, գործունեության համապատասխան դասերի համար:
Անվան «կենսունակության» ստուգում
Ֆոկուս խմբերի միջոցով կատարվում է անվանման, նեյրո-սեմանտիկ և ֆոնո-սեմանտիկ վերլուծություն, ինտերպրիտացիան տարբեր լեզուներով և ինտերնետում անվանումի առկայության ստուգում (դոմենային անուններ, հղումներ և էջերի անուններ սոցիալական ցանցերում) և այլն:
Անունների ընտրություն
Վերջին փուլում կատարվում է անվանման տարբերակի ընտրությունը: Ընտրված անունը օգտագործելու իրավունքը ամբողջությամբ փոխանցվում է պատվիրատուին:
Յուրաքանչյուր բրենդ ունի շուկայում հաջողություն ապահովող կամ հակառակը` անհաջողությունների պատճառներ: Հիմնական այդ պատճառներից է լինում ոչ պրոֆեսիոնալ ստեխծված անվանում, որը հաճախ հանդիպող սխալներից է:








