4P Marceting Agency
SEO Ծառայություն իրենից ներկայացնում է կայքի որոնողական համակարգի օպտիմալացումը, որոնողական համակարգերում կայքի դիրքերի բարձրացման գործընթաց։
4P մարքեթինգային ընկերությունում դուք կարող եք պատվիրել SEO ծառայություն:
SEO Ծառայությունը ենթադրում է միայն օրգանիկ դիտումների ապահովում և չի ներառում վճարված դիտումները։
SEO-ի միջոցով բարձրացվում է կայքի վարկանիշը որոնողական համակարգերում, որն էլ իր հերքին մեծացնում է որոնողական համակարգերից կայքի այցելուների քանակը: Որոնողական համակարգերից կայքի այցելուների մեծ մասը վերածվում են հաճախորդների, քանի որ այդ այցելուները կայքում հայտնվել են կոնկրետ հարցման արդյունքում:
SEO մասնագետի կարևոր գործառույթներից է ուսումնասիրել, թե ինչպես են աշխատում որոնողական համակարգերը, համակարգչային ալգորիթմները, որոնք թելադրում են որոնողի վարքագիծը, որոնողական համակարգերում մուտքագրված բանալի բառերը, և որ որոնողական համակարգերն է թիրախային լսարանը նախընտրում։
Կայքի օպտիմիզացումը կարող է ներառել կոնտենտի ավելացում և խմբագրում, HTML-ի և ծրագրավորման կոդի փոփոխում՝ կայքի կոնտենտի համապատասխանությունը կոնկրետ բանալի բառերին բարձրացնելու և որոնողական համակարգերում ինդեքսավորման խոչընդոտները վերացնելու համար (կայքի «տեխնիկական օպտիմիզացիա»)։ SEO-ի կարևոր մարտավարություններից են նաև. կայքի նեքին և արտաքին հղումների թվի աճը (link-building, internal re-linking, backlink building):
Որոնողական համակարգերը, որոնման ընթացքում էջեր գտնելու համար իրենց ալգորիթմներում օգտագործում են որոնիչներ (crawlers): Այն էջերը, որոնք կապված են որոնողական համակարգերում ինդեքսավորված այլ էջերի հետ, կարիք չունեն ներկայացվել, քանի որ ավտոմատ կերպով երևում են։ Որոնողական համակարգերի որոնիչները (crawlers) կայքում շրջելիս կարող են դիտարկել մի շարք տարբեր գործոններ։ Ոչ բոլոր էջերը կարող են ինդեքսավորվել որոնողական համակարգերի կողմից։
Այսօր մարդկանց մեծ մասը որոնում է բջջային հեռախոսներ միջոցով։ Որոնողական համակարգերը փոփոխություններ կատարեցին կայքերի ուսումնասիրման մեջ և առաջնային դարձրեց կայքերի բջջային տարբերակների ինդեքսավորումը։ Սա նշանակում է, որ Ձեր կայքի բջջային տարբերակը դառնում է մեկնարկային կետ որոնողական համակարգերի կողմից կայքի ինդեքսավորման գործընթացում։
Օրեցօր ավելի է մեծանում SEO-ի դերը և կարևորությունը բիզնեսի զարգացման գործընթացում։ Այն արդեն իսկ դարձել է թվային մարքեթինգի ամենաօգտագործվող ռազմավարություններից մեկը` դրա արդյունավետության պատճառով։ SEO-ի առավելություններն են՝
SEO-ն կարող է առաջատար դարձնել ձեզ մրցակցության ժամանակ։ Եթե երկու վեբ կայքեր վաճառում են նույն ապրանքը, ապա օպտիմալացված կայքը, ամենայն հավանականությամբ, ավելի շատ հաճախորդներ կունենա և ավելի շատ վաճառքներ կկատարի։