Մարքեթինգային հետազոտություններ
Ցանկացած կազմակերպության հաջողությունը կախված է նրանից, թե ինչքանով է իր կոզմից առաջարկվող ապրանքը կամ ծառայությունը համապատասխանում գնորդների պահանջմունքներին: (Մարքեթինգային հետազոտություններ): Հենց այդ նպատակով են իրականացվում մարաքեթինգային հետազոտությունները, որոնք նպաստում են կազմակերպության հետագա առաջխաղացմանը: Հետազոտությունը թույլ է տալիս ղեկավարությանը կայացնել հիմնավորված որոշումներ, կապված զբաղեցրած դիրքի հետ և նվազագույնի հասցնել շատ ռիսկեր: Ավելին, մարքեթինգային հետազոտությունը հնարավորություն է տալիս ստանալ շուկայի մասին ավելի ճշգրիտ և արդի տեղեկատվություն `որոշակի ապրանքի պահանջարկը որոշելու հնարավորությամբ, ինչն էլ իր հերթին օգնում է որոշել սպառողի հիմնական պահանջները: Մարքեթինգային հետազոտությունը մարքեթինգային խնդիրների իդենտիֆիկացման և լուծման արդյունավետության բարձրացման նպատակով տեղեկատվության համակարգված և օբյեկտիվ հավաքագրումը, վերլուծումը, տարածումը և կիրառումն է։ Մարքեթինգային հետազոտությունները ըստ նպատակի դասակարգվում են հետևյալ կերպ. հետազոտություններ, որոնք կատարվում են հիմնախնդրի բացահայտման համար հետազոտություններ, որոնք կատարվում են հիմնախնդրի լուծման համար։ Մարքեթինգային հետազոտությունների պրոցեսը բաղկացած է 6 փուլերից. հիմնախնդրի սահմանում հիմնախնդրի լուծման մոտեցման մշակում հետազոտությունների պլանի մշակում տեղեկատվության հավաքագրում տվյալների պատրաստում և վերլուծություն հաշվետվության պատրաստում և ներկայացում։ Մարքեթինգային հետազոտությունների ընթացքում ձեռք բերված առաջնային կամ երկրորդային տեղեկատվության վերլուծության հիման վրա կայացվում են ռազմավարության մասով կարևոր որոշումներ։ Մարքեթինգային հետազոտություները լինում են որակական կամ քանակական։ Հետազոտություների տեսակը և ինֆորմացիայի հավաքագրման եղանակը կախված են հետազոտության նպատակից։ Մարքեթինգային հետազոտություններ — Տեսակները Մարքեթինգային հետազոտությունները բաժանում են 2 տեսակի՝ առաջնային և երկրորդային: Առաջնային հետազոտության ժամանակ ինֆորմացիան հավաքվում է հենց սկզբնաղբյուրից, անմիջապես թիրախային լսարանից: Այստեղ կարելի է կիրառել ֆոկուս խմբերը, հարցում հեռախոսով կամ ինտերնետով — ցանկացած մեթոդ, որը թույլ կտա ստանալ թիրախային լսարանի կարծիքը, նախասիրությունները, արձագանքները: Երկրորդային հետազոտության ժամանակ վերլուծվում է արդեն նախապես հավաքագրված տեղեկատվությունը: Նման հետազոտությունները հիմնականում օգտագործվում են մրցակիցներին ուսումնասիրելու համար: Հետազոտության իրականացման քայլերի հաջորդականությունը հետևյալն է Թիրախային լսարանի ընտրություն Ռեսպոնդենտների ընտրություն Մասնակիցների ներգրավում Հարցերի նախապատրաստում Հարցումի տեսակի ընտրություն Հետազոտության անցկացում և արդյունքների վերլուծություն Հաշվետվության կազմում Մարկետինգային հետազոտությունները պետք է անցկացնել պարբերաբար, նույնիսկ եթե կարծում եք, որ արդեն ուսումնասիրել եք ձեր թիրախային լսարանը ամբողջությամբ: Ժամանակի ընթացքում պահանջմունքները կարող են փոխվել, մոտիվացիաները հաստատուն չեն բացի այդ, ժամանակ առ ժամանակ շուկա կարող է մտնել նոր ապրանք, որի արձագանքները հնարավոր չի իմանալ առանց հետազոտության: (Մարքեթինգային հետազոտություններ) Պրոֆեսիոնալ իրականացված մարքեթինգային հետազոտություները միայն կնպաստեն Ձեր կազմակերպության առաջխաղացմանը:









