Բլոգ

Բրենդինգ
Բլոգ

Բրենդինգ

Բրենդը թարգմանվում է որպես «նշան», «ապրանքային նշան», «խորհրդանիշ», և այն անմիջականորեն կապված է առաջարկվող ապրանքների կամ ծառայությունների նույնականացման հետ: Այսինքն, բրենդինգը ապրանքային նշան ստեղծելու և շուկայում զարգացնելու գործընթաց է: Պարզ իմաստով ՝ բրենդինգը գործունեությունների մի ամբողջականություն է, որոնք վիզուալիզացնում են պրոդուկտը նպատակային լսարանի համար: Բրենդինգ ը դա ապրանքային նշանի ստեղծման և կառավարման պրոցեսն է: Բրենդինգ – նպատակը Բրենդինգի միջոցով ստեղծվում է ընկերության, արտադրանքի կամ ծառայության վիզուալ պատկերը: Այն շուկայում ապրանքի դիրքավորման, թիրախային լսարանի հետ կապի  հաստատման և առաջխաղացման համար է: Բրենդինգի ժամանակ կատարվում են հետևյալ աշխատանքները. Շուկայի հետազոտություն Ապրանքի կամ ծառայության դիրքավորման ռազմավարության մշակում Նեյմինգ, վիզուալ այդենտիկայի մշակում, ֆիրմային էլեմենտների ընտրություն Բրենդի ադապտացումը թվային հարթակներին, որտեղ օգտագործվելու է բրենդը Բրենդինգի ուղությունները Բրենդինգը կատարվում է հետևյալ ուղոություններով Ապրանքի բրենդինգ Ծառայությունների բրենդինգ Անձի բրենդինգ Ներքին բրենդինգ Քաղաքական բրենդինգ Աշխարհագրական կամ տուրիստական բրենդինգ Ապրանքի բրենդինգի ժամանակ ստեղծվում և խթանվում է մեկ կամ մի քանի ֆիզիկական արտադրանքի անվանման վիզուալ պատկերները: Դրան հիման վրա է կառուցվում կազմակերպության ենթամշակույթը և կառուցվածքը: Ծառայությունների բրենդինգը ուղված է ծառայություների այդենտիկայի ստեղծմանը և առաջխաղացմանը: Անձի բրենդը շատ տարածված է վերջին ժամանակներս, դրա վառ օրինակն են բլոգերները: Անձի բրենդինգը, հիմա ամենատարածված և պահաջված տեսակներից է, դրա պատճառով այն պահանջում է ավելի համակարգված մոտեցում: Ներքին բրենդինգը դա բրենդի նկատմամբ վերաբերմունքի կառավարումն է, կազմակերպության ներսում: Քաղաքական բրենդինգը ծառայում է քաղաքական գործիչների և կուսակցությունների ճանաչելիության բարձրացմանը: Աշխարհագրական կամ տուրիստական բրենդինգը ուղված է կոնկրետ տարածքում զբոսաշրջության կամ ներդրումների ավելացմանը: Բրենդինգի կիրառման ուղությունները շատ դինամիկորեն զարգանում են, և  շատ կարևոր է տրապետել թրենդային մեթոդներին: Բրենդինգ – փուլերը Բրենդի ստեղծման ալգորիթմը, գրե թե բոլոր ոլորտներում նույն է: Տարբերվում են միայն որոշ դետալները և որոշ իմաստային բաղադրիչներ, իսկ քայլերի հերթականությունը բոլոր դեպքերում, գրե թե նույն են: Շուկայի ուսումնասիրություն Կոնցեփցիայի մշակում և դիրքավորում Այդենտիկայի էլէմենտների նախապատրաստում Առաջխաղացում Արդյունքների վերլուծություն Բրենդինգ – փաստաթղթավորում Ֆիրմային ոչի ճիշտ օգտագործման կանոները արտացոլվում են հետևյալ փաստաթղթերում Բրենդբուք Գայդլայն Ռեբրենդինգ Ռեբրենդինգը իրենից ենթադրում է բրենդի ամբողջական կամ մասնակի տրանսֆորմացիան: Ռեբրենդինգը անցկացվում է միայն ոճի, ROI-ի և այլ ցուցանիշների աուդիտից հետո: Մեծամասամբ ռեբրենդինգի անհրաժեշտությունը առաջանում է այն ժամանակ երբ Դիրքավորումը, սկզբնական շրջանում, սխալ է արված եղել Շուկայի պահանջները փոխվել են և անհրաժեշտ է ադապտացիա Թիրախային լսարանի մոտ բրենդը ունի ցածր ճանաչելիություն Մրցակիցները շատ ավելի ուժեղ են Կազմակերպության նպատակները և հեռանկարները փոխվել են Մասնակի ռեբրենդինգը իրենից ենթադրում է լոգոտիպի, ֆիրմային տառատեսակների կամ գույների փոփոխություն: Ամբողջական ռեբրենդինգի ժամանակ փոխվում են այդենտիկայի բոլոր բաղադրիչները: Ինչպես պրոֆեսիոնալ բրենդինգը կարող է նպաստել ձեր բրենդի առաջխաղացմանը, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալ բրենդինգը կարող է ունենալ հակառակ էֆեկտը: Դրա համար շատ կարևոր է բրենդինգը վստահել պրոֆեսիոնալ թիմին:

SMM, սմմ
Բլոգ

Ինչ է Գովազդային արշավը

Գովազդային արշավը ունենում է հետևյալ 3 հիմնական նպատակները՝ իմիջային, խթանող կայունացնող Գովազդային արշավների հիմնական նպատակներն են հաճախորդների շրջանում արտադրանքի ճանաչման և հիշեցման էֆեկտի զարգացումը, արտադրանքի վերաբերյալ իրազեկվածության համապատասխան աստիճանը, արտադրողի (վաճառողի) դրական իմիջը, արտադրանքը ձեռքբերելու անհրաժեշտությունը և արտադրանքների պահանջարկի մեծացումը, ներգրավել նոր սպառողներ և միևնույն ժամանակ պահպանել առկա սպառողներին Գովազդային արշավը, դա պլանավորված գովազդային գործողությունների նպատակային համակարգ է, որը միավորված է մեկ գաղափարով և հայեցակարգով` գովազդատուի համաձայնեցված մարքեթինգային ռազմավարության շրջանակներում որոշակի մարքեթինգային նպատակին հասնելու համար` նախնական վերլուծությամբ սահմանված ժամանակի, գործողության ոլորտի, շուկայի և թիրախային լսարանի շրջանակներում: Գովազդային արշավի փուլերը Գովազդը ներառում է մի քանի փուլ՝ առաջադրանքից մինչև գործունեության արդյունքների վերլուծություն։ Ապրանքի/ծառայության առաջխաղացման արշավ ստեղծելու գործընթացը հետևյալն է Իրավիճակային վերլուծություն — Այս փուլում իրականացվում է շուկայի, թիրախային լսարանի մարքեթինգային վերլուծություն։ Մասնագետները որոշում են թիրախային լսարանի նախնական գիտելիքները գովազդվող ապրանքի կամ ապրանքանիշի, մրցակիցների գործունեության և խորշի հեռանկարների մասին: Այս ամենը թույլ է տալիս մշակել նախնական հայեցակարգը և խթանման ռազմավարությունը: Ռազմավարության մշակում — Ոլորտի և մրցակիցների հետազոտության արդյունքների հիման վրա շուկայավարները ստեղծում են գործողությունների ծրագիր: Այն ներառում է քարոզարշավի նպատակների, ժամկետների, ինտենսիվության, ֆինանսական ներդրումների ճշգրիտ սահմանումը: Գովազդային արշավ — Ռազմավարական պլանավորումից հետո հաջորդ փուլը կոնցեպտի/հայեցակարգի մշակումն է, որը ներառում է ընդհանուր պատկերացում գովազդային արշավի բոլոր գործողությունների, գաղափարների և փաստարկների մասին: Բրիֆի և մարքեթինգային հետազոտությունների հիման վրա ստեղծվում են դասավորություններ, աուդիո և վիդեո շնորհանդեսներ, բաններներ և այլ ապրանքներ: Ծրագրի իրականացում — Այս փուլում նյութեր են նախապատրաստվում գովազդային կրիչներին տեղադրելու համար, որոնք ընտրվել են խթանման ռազմավարության պլանավորման փուլում: Մեդիապլանի համաձայն՝ գնվում են թերթերում տեղեր, եթերաժամանակ հեռուստատեսությամբ և ռադիոյով, տպագրվում են տպագրական նյութեր։ Ներդրման/իրականացման մասնագետները վերահսկում են առաջխաղացման, միջոցառումների կազմակերպման գործընթացը։ Արդյունքների վերլուծություն — Գովազդային արշավը վերլուծվում է արդյունավետության համար: Մասնագետները ստուգում են՝ լուծվե՞լ են ռազմավարական պլանավորման խնդիրները, որ կապուղիներն են դրական արդյունք տալիս, որոնք պետք է թարմացվեն կամ անջատվեն։ Վերլուծության համար նրանք օգտագործում են հետազոտության տվյալները, ինտերնետ ծառայությունները, վերահսկում են իրավիճակը շուկայում։ Գովազդային արշավի շտկում/ուղղում — «Սխալների վրա աշխատելուց» հետո գովազդային արշավը ենթակա է շտկման/ուղղման։ Փոփոխություններ են կատարվում դիրքավորման, տեսողական պատկերի, կարգախոսի, առաջխաղացման ռազմավարության մեջ: Բյուջեն հատկացվում ու տեղաբաշխվում է ավելի արդյունավետ կապուղիներին։ Գովազդային արշավի պրոցեսի մասնակիցները Հիմնական դերակատարներն են՝ գովազդատուն, արտադրողը, տարածողը և գովազդի ստացողը, ովքեր ունեն տարբեր գործառույթներ և առաջադրանքներ։ Գովազդատու — ապրանքի վաճառող, արտադրող, կազմակերպություն: Հիմնական գործառույթներն են՝ գովազդի օբյեկտի սահմանումը, բյուջեի պլանավորումը, արտադրանքի աղբյուրների պատրաստումը, խորհրդատվությունը, աշխատանքի հաստատումը, վճարումը։ Արտադրող/կապալառու — դիզայներական գործակալություն, ֆրիլանսեր: Կապալառուի առաջադրանքները ներառում են գովազդի համար հաճախորդների տեղեկատվության պատրաստում` սահմանված առաջխաղացման ուղիներով: Տարածող — գովազդային կամ մարքեթինգային գործակալությունն է: Մասնագետները զբաղվում են շուկայում գովազդի առաջմղմամբ։ Տարածողի պարտականությունները ներառում են փոխգործակցություն լրատվամիջոցների, գովազդային հաճախորդների, տպարանների և շուկայի այլ մասնակիցների հետ: Գովազդը ստացող — սպառողներն են, որոնց ուշադրության համար պայքարում են արտադրողներն ու գործակալությունները։ Գովազդային արշավն արդյունավետ կլինի, եթե բավարարվեն հետևյալ չափանիշները՝ ճիշտ դիրքավորում և թիրախային լսարանի առավելագույն լուսաբանում, բարձրորակ կոմերցիոն հաղորդագրության ստեղծում։ Այս ամենը պետք է որոշակի ինտենսիվությամբ հեռարձակվի լրատվամիջոցներով, համացանցով ու մամուլով։ Դիրքորոշման ճշգրտությունը ձեռք է բերվում կարիքների, թիրախային լսարանի ընտրության չափանիշների մշակման, մրցակիցներից անջատվելու և ապրանքի/ծառայության առավելությունները բացահայտելու միջոցով: Այս տվյալների հիման վրա պատրաստվում է արդյունավետ առաջարկ, որից դժվար է հրաժարվել։ Գովազդային արշավը սկսելուց հետո անհրաժեշտ է վերլուծել ներդրումների վերադարձը՝ բյուջեն ժամանակին հարմարեցնելու համար։

Ապրանքային նշանի գրանցում
Բլոգ

Ապրանքային նշանի գրանցում

Որպեսզի գրանցենք ապրանքային նշանը, նախ պետք է հասկանանք թե ինչ նկատի ունենք, ապրանքային նշան ասելով: Ըստ ՀՀ Ապրանքային Նշանի Մասին Օրենքի՝ ապրանքային նշան՝ նիշ, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար: Որպես ապրանքային նշաններ` կարող են գրանցվել գրաֆիկակորեն պատկերման հնարավորություն ունեցող նիշերը, մասնավորապես` Բառեր կամ բառակապակցություններ Տառեր կամ թվեր Նկարները կամ գրաֆիկական պատկերները Եռաչափ պատկերներ Ապրանքի կամ դրա փաթեթավորման (տարայի) արտաքին տեսք Հոլոգրամներ Գույներ կամ գույների համակցությունները Ձայնային ազդանշանները. Կամ թվարկած նիշերի ցանկացած համակցություն։ Ապրանքային նշանի մերժման հիմքեր կարող են հանդիսանալ ՀՀ ԱՆՄՕ-ի 9-րդ և 10-րդ հոդվածներում նշված կետերը: Ապրանքային նշանի գրանցման ժամանակ շատ կարևոր է ուշադրություն դարձնել Դիսկլամացիաներին: Այսինքն պպրանքային նշանը չի կարող բաղկացած լինել միայն այնպիսի տարրերից, որոնք ենթակա չեն գրանցման որպես առանձին ապրանքային նշաններ։ Եթե ապրանքային նշանը պարունակում է նշված տարրեր, և եթե հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ այդ տարրերը կարող են ազդել ապրանքային նշանի գրանցման վավերականության վրա, ապա հայտատուի կամ ապրանքային նշանի իրավատիրոջ խնդրանքով այդ տարրերը պետական լիազոր մարմնի կամ դատարանի որոշմամբ կարող են ճանաչվել դիսկլամացված, որոնք, ներառված լինելով ապրանքային նշանի մեջ, ինքնուրույն իրավական պահպանություն չեն ստանում: Ապրանքային նշանը գրանցվում է հայտի ներկայացման պահից, 10 տարի ժամկետով:

Մարքեթինգի
Բլոգ

Մարքեթինգի մասին համառոտ

21-րդ դարում մարքեթինգի դերը ոչ միայն էապես կարևորվում է, այլև խիստ բարձրացրել է, ինչպես առանձին վերցրած երկրների ներքին, այնպես էլ արտաքին շուկայական գործընթացներում: Հետաքրքրությունը մարքեթինգի նկատմամբ, սկսեց ի հայտ գալ 20-րդ դարի 60-70-ական թվականներին: Շուկայական մըրցակցության սրման ներկա փուլում մարքեթինգը հանդես է գալիս որ-պես ընկերությունների շուկայական փոխհարաբերություններում պրակտիկ գործունեության կարևոր բաղկացուցիչ: Հատկապես ճգնաժամային պայմաններում ընկերությունների հաջողություններն ամենից առաջ պայմանավորված են մարքեթինգային սկզբունքների ու մեթոդների ճիշտ օգտագործմամբ: Մարքեթինգը, բացի այն, որ որոշիչ է ձեռնարկություններում իրականացվող գործընթացների կազմակերպման գործընթացներում, այն նաև համակարգողի դեր ունի:

IT աուդիտ
Բլոգ

IT աուդիտ

IT աուդիտ ը՝ դա ձեր կազմակերպության, պրոցեսների ավտոմատացման առաջին քայլն է: Ծառայությունը բաղկցած է հետևյալ փուլերից Կազմակերպության բիզնես պրոցեսների աուդիտ Կոնկրետ կազմակերպության համար առաջարկի մշակում Բյուջեի և ժամկետների սահմանում Ծրագրերի տեղադրում Անձնակազմի վերապատրաստում Տեստավորում Ծրագրերի վերակարգավորում Անցումը դեպի ավտոմատացրած կառավարման համակարգ Կառավարման համակարգերի ավտոմատացումը, կազմակերպության ներքին փրոցեսները ավելի տեսանելի և վերահսկելի են դարձնում ղեկավարության համար, բերում է ժամանակի օպտիմալ օգտագործմանը, պրոցեսների կառավարումը ավելի է ճկունացնում: Ցանկացած կազմակերպության պրոցեսների ավտոմատացում պահանջում է ինդիվիդուալ մոտեցում, բայց համակարգերի տեղադրումից հետո աշխատակիցների արդյունավետությունը ավելանում է մի քանի անգամ:

գովազդ
Բլոգ

Գովազդ

Ինչի համար է հարկավոր գովազդ ը? Այս հարցը հետաքրքրում է շատ գործարարներին: Ինչպես ցույց է տալիս փորձը, գովազդը շատ մեծ ազդեցություն ունի վաճառքների վրա: Գովազդի միջոցով հնարավոր է առաջխաղացնել վաճառվող ապրանքը կամ ընդանուր կազմակերպությունը: Գովազդի միջոցով կարելի է ազդել դեպի կազմակերպությունը ունեցած վերաբերմունքի վրա: Գովազդը ազդում է մարդկանց վրա զգայարանների միջոցով — տեսողության, լսողության, հոտառության նաև հպումի: Գեղեցիկ աղջիկները, չիպսերի խրթ-խրթոցը, խանութներում սուրճի բաժնի հոտը, հագուստի և կոշիկի խանութներում ապրանքին ձեռք տալու և փորձելու հնարավորությունը… այս ամենը դրական կերպով ազդում են վաճաառքի վրա: Պարզ օրինակ որը փաստում է գովազդի արդյունավետությունը: Ուսումնասիրվող մարդկանց խմբին բաժանել են մատիտներ, մատիտների մի մասի վրա քսված է եղել, միեղմ հաճելի բույրով յուղ: Մի քանի շաբաթից, մատիտի վրա նշված բրենդի անունը կարողացան ասել այն մարդիք, ում տվել էին հոտով մատիտներ: Գովազդ ի արտադրությունը շատ մանրակրկիտ և պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջում, չնչին սխալը գովազդում կարող է ճակատագրական լինել կազմակերպության համար: Իսկ պրոֆեսիոնալ մոտեցումներով ստեղծված գովազդը վաճառքները կարող է ավելացնել անգամներով:

Թվային ներկայություն
Բլոգ

Թվային ներկայություն

Կազմակերպության թվային ներկայություն ը այսօրվա, զարգացող միջավայրում, դա մրցակցային մեծ առավելություն է: Այսօր կազմակերպության գրագետ ներկայությունը կենսական հարց է: Կայքերը և հավելվածները ամենաարդյունավետ կապի միջոցներն են թիրախային լսարանի հետ կապ ապահովելու համար: Ինտերնետից օգտվում են մարդկանց մեց մասը և օգտվողների քանակը օր-օրի ավելանում է: Դա շատ կարևոր պատճառ է որ կազմակերպությունը օր առաջ ապահովի իր թվային ներկայությունը: Կայքի կամ հավելվածի բացակայության դեպքում, դուք ամեն օր կորցնում եք ձեր պոտենցիալ հաճախորդների մի զգալի մասին, որոնք ավտոմատ կերպով անցնում են ձեր այն մրցակոիցներին, ովքեր վաղուց արդեն լուծել են իրենց թվային ներկայության հարցը: Թվային ներկայությունը ձեզ կապահովի Վաճառքների աճ Նոր պոտենցիալ հաճախորդների ներգրավում Հաճախորդների հետ կապի ապահովում Գործունեության օպտիմիզացում Հաճախորդների լոյալության բարձրացում Վերլուծությունների համար կարևոր տվյալներ Մրցակցային առավելություն Թվային ներկայություն ը բիզնեսին կարող է ապահովել բազմաթիվ առավելություներ: Շատ կարևոր  է նախապես ուսումասիրել և վերլուծել կազմակերպության գործունեություն, որպեսզի թվային պրոդուկտները լուծեն կոնկրետ խնդիրներ:

Կոնտեքստային գովազդ
Բլոգ

Կոնտեքստային գովազդ

Կոնտեքստային գովազդը ցուցադրվում է օգտատերերին համաձայն, իրենց հարցումների, հետաքրքրությունների կամ վարքագծի: Հիմնականում կոնտեքստային գովազդ ասելով հասկանում են Яндекс.Директа и Google Ads գովազդային համակարգերի միջոցով տեղադրված գովազդները: Այն պայմանականորեն կարելի է բաժանել 2 խմբի՝ գովազդ որոնողական համակարգերում և գովազդ ցանցում: Կոնտեքստային գովազդը օգնում է ներգրավել, արդեն ապրանք / ծառայությունով հետաքրքրվող մարդկանց: Մենք օրվա ընթացքում հաճախենք հանդիպում կոնտեքստային գովազդին, հիմնականում կայքերում և հավելվածներում: Կոնտեքստային գովազդի կարիք ունեն բոլոր տեսակի կազմակերպությունները, այն ավելի թիրախված գովազդ է և արդյունավետությունը շատ ավելի բարձր է: Կոնտեքստային գովազդի առավելություններից է Գովազդին շատ արագ հետևում է արձագանքները Միշտ կարելի է խմբագրել կարգավորումները Գովազդատուն է ցանկացած պահին կարող է փոխել բյուջեն Կարելի է տեստավորել գովազդը շատ փոքր բյուջեյով Գովազդի գնի ցածր լինելը Գովազդը ցուցադրվում է միայն թիրախային լսարանին Պրոֆեսիոնալ տեղադրված  գովազդը կարող է զգալի ձևով ազդել վաճառքների վրա:

Scroll to Top