Վստահորեն կարելի է ասել, որ մենք հիմա ապրում ենք սոցիալական ցանցերի դարաշրջանում: Այնտեղ մենք շփվում ենք ընկերների և հարազատների հետ, նոր տեղեկություններ ստանում, սովորում, զվարճանում, վաճառում…
Սոցիալական ցանցերում կարելի է վաճառել գրեթե ամեն ինչ ՝ հագուստից մինչև կենդանիների խնամքի ծառայություններ: Բայց ինչպես անել որ մարդիկ գտնեն և հետեևեն ձեր սոցիալական կայքերում էջերին, այստեղ օգնության է գալիս SMMը:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանց մեծ մասը նախընտրում են ինֆորմացիան ստանալ սոցիալական կայքերից:
Վիճակագրության համաձայն, մարդկանց 90% -ից ավելին նախընտրում է սոցիալական ցանցերի միջոցով տեղեկություններ ստանալ ապրանքանիշի կամ արտադրանքի մասին:
Ինչով է օգնում SMM-ը բիզնեսին
- SMM- ն օգնում է աշխատել կոնկրետ թիրաղային լսարանի հետ: Այսինքն կարողանում ենք ընտրել այն մարդկանց ովքեր հետաքրքրված են ձեր ապրանք / ծառայությունով
- SMM-ի մասնագետները մշակում են ռազմավարություն, որը կապ կապահովի կազմակերպության և պոտենցիալ հաճախորդների միջև, ինչը կնպաստի վաճառքների ավելացմանը
- SMM- ի ժամանակ շատ կարևոր է կոնտենտ պլանի մշակումը, որի ժամանակ մշակվում է այնպիսի կոնտենտ որը կգրավի պոտենցիալ հաճախորդների ուշադրությունը դեպի ձեր պրեդուկտը: Շատ կարևոր է, որ կոնտենտ պլանը կազմվի պրոֆեսիոնալների կողմից, որպեսզի այն գրավի ճիշտ լսարանի ուշադրությունը: Սոցիալական կայքերում տեղադրվում է ահռելի քանակի բազմազան ինֆորմացիա, պրոֆեսիոնալ մասնագետի կողմից կազմված կոնտենտը կառանձնանա ձեր մրցակիցներից
- SMM-ի մասնագետի կողմից էջի վարելը, իրենից ենթադրում է հետադարձ կապի ապահովումը՝ հաղորդագրություններին և մեկնաբանություններին պատասխաննելը
- SMM-ը իրենից ենթադրում է նաև արդյունավետության վերլուծություն: Մշակված ռազմավարության իրականացումից հետո, վերլուծվում և գնահատվում է տվյալ ռազմավարության արդյունավետությունը: Հասկանալ թե որ էլեմենտներն են ավելի արդյունավետ եղել, ինչը պետք է փախել իսկ ինչը թողել նույնը
Պրոֆեսիոնալ թիմի կողմից մշակված SMM ռազմավարությունը կազմակերպությանը կտա
- Նոր հաճախորդներ
- Եկամուտ
- Կբարձրացնի հաճախորդների լոյալությունը
SMM-ը արդյունավետ և արագ միջոց է պոտենցիալ հաճախորդներին, ձեր մասին պատմելու և լոյալությունը բարձրացնելու համար: