Ցանկացած կազմակերպության հաջողությունը կախված է նրանից, թե ինչքանով է իր կոզմից առաջարկվող ապրանքը կամ ծառայությունը համապատասխանում գնորդների պահանջմունքներին: (Մարքեթինգային հետազոտություններ):
Հենց այդ նպատակով են իրականացվում մարաքեթինգային հետազոտությունները, որոնք նպաստում են կազմակերպության հետագա առաջխաղացմանը: Հետազոտությունը թույլ է տալիս ղեկավարությանը կայացնել հիմնավորված որոշումներ, կապված զբաղեցրած դիրքի հետ և նվազագույնի հասցնել շատ ռիսկեր:
Ավելին, մարքեթինգային հետազոտությունը հնարավորություն է տալիս ստանալ շուկայի մասին ավելի ճշգրիտ և արդի տեղեկատվություն `որոշակի ապրանքի պահանջարկը որոշելու հնարավորությամբ, ինչն էլ իր հերթին օգնում է որոշել սպառողի հիմնական պահանջները:
Մարքեթինգային հետազոտությունը մարքեթինգային խնդիրների իդենտիֆիկացման և լուծման արդյունավետության բարձրացման նպատակով տեղեկատվության համակարգված և օբյեկտիվ հավաքագրումը, վերլուծումը, տարածումը և կիրառումն է։ Մարքեթինգային հետազոտությունները ըստ նպատակի դասակարգվում են հետևյալ կերպ.
- հետազոտություններ, որոնք կատարվում են հիմնախնդրի բացահայտման համար
- հետազոտություններ, որոնք կատարվում են հիմնախնդրի լուծման համար։
Մարքեթինգային հետազոտությունների պրոցեսը բաղկացած է 6 փուլերից.
- հիմնախնդրի սահմանում
- հիմնախնդրի լուծման մոտեցման մշակում
- հետազոտությունների պլանի մշակում
- տեղեկատվության հավաքագրում
տվյալների պատրաստում և վերլուծություն - հաշվետվության պատրաստում և ներկայացում։
Մարքեթինգային հետազոտությունների ընթացքում ձեռք բերված առաջնային կամ երկրորդային տեղեկատվության վերլուծության հիման վրա կայացվում են ռազմավարության մասով կարևոր որոշումներ։
Մարքեթինգային հետազոտություները լինում են որակական կամ քանակական։ Հետազոտություների տեսակը և ինֆորմացիայի հավաքագրման եղանակը կախված են հետազոտության նպատակից։
Մարքեթինգային հետազոտություններ — Տեսակները
Մարքեթինգային հետազոտությունները բաժանում են 2 տեսակի՝ առաջնային և երկրորդային:
Առաջնային հետազոտության ժամանակ ինֆորմացիան հավաքվում է հենց սկզբնաղբյուրից, անմիջապես թիրախային լսարանից: Այստեղ կարելի է կիրառել ֆոկուս խմբերը, հարցում հեռախոսով կամ ինտերնետով — ցանկացած մեթոդ, որը թույլ կտա ստանալ թիրախային լսարանի կարծիքը, նախասիրությունները, արձագանքները:
Երկրորդային հետազոտության ժամանակ վերլուծվում է արդեն նախապես հավաքագրված տեղեկատվությունը: Նման հետազոտությունները հիմնականում օգտագործվում են մրցակիցներին ուսումնասիրելու համար:
Հետազոտության իրականացման քայլերի հաջորդականությունը հետևյալն է
- Թիրախային լսարանի ընտրություն
- Ռեսպոնդենտների ընտրություն
- Մասնակիցների ներգրավում
- Հարցերի նախապատրաստում
- Հարցումի տեսակի ընտրություն
- Հետազոտության անցկացում և արդյունքների վերլուծություն
- Հաշվետվության կազմում
Մարկետինգային հետազոտությունները պետք է անցկացնել պարբերաբար, նույնիսկ եթե կարծում եք, որ արդեն ուսումնասիրել եք ձեր թիրախային լսարանը ամբողջությամբ: Ժամանակի ընթացքում պահանջմունքները կարող են փոխվել, մոտիվացիաները հաստատուն չեն բացի այդ, ժամանակ առ ժամանակ շուկա կարող է մտնել նոր ապրանք, որի արձագանքները հնարավոր չի իմանալ առանց հետազոտության: (Մարքեթինգային հետազոտություններ)
Պրոֆեսիոնալ իրականացված մարքեթինգային հետազոտություները միայն կնպաստեն Ձեր կազմակերպության առաջխաղացմանը: