ռեստորանային մարքեթինգի,ռեստորանային մարքեթինգ

4P Marceting Agency

Ռեստորանի մարքեթինգը ունի շատ յուրահատուկ նրբություններ, որոնցով պայմնավորված մի շարք մարքեթինգային գործիքներ, որոնք այլ ոլոտներում արձանագրել են լավ արդյունքներ, այս պարագայում կարող են ընդհանրապես չաշխատել:

4P մարքեթինգային ընկերությունում դուք կարող եք պատվիրել նշված ծառայությունը

Հոդվածում մենք առանձնացրել ենք մարքեթինգային այն գործիքները, որոնք բազմաթիվ օրինակներով ապացուցել են իրենց բարձր արդյունավետությունը` ռեստորանային մարքեթինգի դեպքում:

1. Քարտեզները, որպես ռեստորանային մարքեթինգի լուծում

Yandex Maps, Google Maps, 2GIS — ընտրեք այն քարտեզները որոնք ավելի շատ են օգտագործվում Ձեր թիրախային լսարանի կողմից: Հետազոտությունները ցույց են տալիս, որ հաճախ մարդիկ ռեստորան կամ սննդի կետ փնտրում են հենց քարտեզների միջոցով:

2.Արագ հետադարձ կապ

Իրական դեպք. մեծ ռեստորանային ցանցի այցելուն դժգոհ էր իր պատվերի պատրաստման ժամանակից: Նա իր դժգոհություն մատուցողին հայտնելուց և սպասարկման որակում փոփոխություն չնկատելուց հետո, անմիջապես, առանց սեղանից վեր կենալու, բացասական մեկնաբանություն է թողնում ռեստորանի էջում: 15 րոպեյի ընթացքում նույն մատուցողը մոտենում է նրան, ներողություն խնդրում թյուրիմացության համար և հյուրասիրում աղանդեր։ Ինչից հետո ներողությունը ընդունվում է այցելույի կողմից, իսկ բացասական կարծիքը՝ հեռացվում։

Այսպիսով, եթե Ձեր մասնագետը արագ արձագանքի, ապա աշխատանքային պրոցեսում առկա փոքր թերությունները ավելի հեշտ կլինի շտկել։

3. Գովազդ այնտեղ, որտեղ լինում են Ձեր պոտենցիալ հաճախորդները

Օրինակ՝ դուք ղեկավարում եք սրճարան, որտեղից հնարավոր է գնել սենդվիչ և սուրճ, ճանապարհին ուտելու համար: Այս դեպքում, Ձեր լսարանը մարդիկ են, ովքեր շտապում են աշխատանքի: Որպեսզի խրախուսեք նրանց այցելել Ձեր հաստատություն, կարելի է ինֆորմատիվ թռուցիկներ բաժանել հասարակական տրանսպորտի մոտակա կանգառներում կամ մեծ ավտոկայանատեղերի կողքին:

Եվս մեկ օրինակ՝ ընտանեկան ռեստորան՝ հատուկ մանկական ճաշացանկով և խաղահրապարակով: Ուշադրություն դարձրեք մոտակայքում գտնվող այգիներին և առևտրի կենտրոններին։ Գովազդային պաստառները, որոնք ցույց են տալիս դեպի Ձեր ռեստորան ուղղությունը և հեռավորությունը, կարող են շատ նոր մարդկանց գրավել:

Եվ այսպես շարունակ։ Մտածեք, թե ովքեր են Ձեր թիրախային լսարանը: Փորձեք պատկերացնել նրանց մոտավոր երթուղին։ Եվ միայն հետո զբաղվեք գովազդի տեղադրումով։

4. Թեմատիկ միջոցառումները որպես ռեստորանային մարքեթինգի գործիք

Նոր տարի, Վալենտին, Հելոուին։

Միգուցե պոտենցյալ այցելուները քաղաքի մյուս ծայրից չգան Ձեզ մոտ ընդմիջման, բայց թեմատիկ երեկույթի դեպքում դա միանգամայն հնարավոր է:

Ռեստորանը պետք է մշտական վայր դառնա քաղաքային համայնքի որոշ խոշոր իրադարձությունների համար: Երբ հաստատությունը դառնում է ինչ-որ ենթամշակույթի մաս, դա ընդլայնում է վերջինիս ապահովության սահմանները:

5. Հավատարմության ծրագիր

Զեղչեր, միավորների կուտակային համակարգ, բոնուսներ, կան այցելուների հետ կապի ստեղծման և պահպանման բազմաթիվ հնարքներ։ Օրինակ, կան այսպիսի պատրաստի տարբերակներ, ինչպիսիք են՝ MCRM, Starter։

Բացի այդ, դուք միշտ կարող եք պատվիրել անհատական հավատարմության ծրագրի մշակում հատուկ Ձեր բիզնեսի համար, կախված Ձեր թիրախային լսարանից:

6. Սեփական կայք

Մեր իրականությունում դժվար է պատկերացնել ռեստորանային բիզնես, որը չունի պաշտոնական վեբ կայք, հատկապես, եթե այն մատուցում է առաքման ծառայություն: Բարձրորակ ինտերնետային ռեսուրսը նպաստում է ռեստորանային բիզնեսի առաջխաղացմանը և հաճախորդների բազայի ավելացմանը: Ինչպե՞ս: Պոտենցիալ հաճախորդը շատ հաճախ այս կամ այն ռեստորան այցելելուց առաջ, որոնողական համակարգում կփնտրի այն, օրինակ՝ «քաղաքի ամենահամեղ սթեյքը» կամ «գեղեցիկ ռեստորան կենտրոնում» և ընտրություն կանի որոնողական համակարգի առաջին մի քանի տարբերակներից: Իհարկե, դրա համար ռեսուրսը պետք է լինի SEO-ով օպտիմիզացված։

Ծանոթացեք մեր կողմից մատուցվող SEO ծառայությանը

7. Սննդի առաքման ծառայություններ

Ռեստորանային մարքեթինգի ժամանակ, պետքէ առավել ուշադրություն դարձնել սննդի առաքման հիմնական ծառայությունների վրա, օրինակ՝ Menu.am, Yandex Eats կամ Glovo:

Այս ծառայություններից օգտվում են հազարավոր մարդիկ, որոնցից շատերը կարող են պատկերացում չունենալ Ձեր ռեստորանի մասին, բայց ապրել և աշխատել մոտակայքում: Բայց երբ նրանք տեսնեն Ձեր անունը կատալոգում և անցնեն հղումով շատ մեծ հավանականություն կա, որ կդառնան Ձեր հաճախորդը։

Ճիշտ է, նման ագրեգատորների վրա հիմնարկների միջև մրցակցությունը նույնպես շատ մեծ է։ Պատրաստ եղեք ներդրումներ կատարել կայքում առաջխաղացման համար: Այդ նպատակով սովորաբար տրամադրվում են հատուկ գործիքներ:

8. Թիրախավորված գովազդ

Թիրախավորված գովազդը սոցիալական ցանցերում և որոնողական համակարգերում, գովազդի տարածված տեսակներից է։ Ռեստորանային մարքեթինգի դեպքում պետք է հաշվի առնել նաև դեմոգրաֆիկ առանձնահատկությունները:

9. Կոմերցիոն լուսանկարներ

Բարձրորակ և «համեղ» լուսանկարները ռեստորանային մարքեթինգի լավագույն լուծումներից են։ Նույնիսկ եթե մարդը չի պլանավորել պիցցա պատվիրել, «ախորժելի» նկարը կարող է ստիպել նրան փոխել իր կարծիքը։ Այդ իսկ պատճառով ցանկացած գովազդ, սոցիալական ցանցերում գրառումներ, թռուցիկներ պետք է պարունակեն լուսանկարներ։ Ավելին, շատ ցանկալի է այս հարցում ներգրավել պրոֆեսիոնալ լուսանկարիչ, ով մասնագիտացված է սննդի լուսանկարչության մեջ:

Ծանոթացեք մեր նկարահանման ծառայություններին

10. Սոցիալական ցանցեր

«Ընկերացեք» սոցիալական ցանցերի հետ, հատկապես նրանց, որոնք առավել տարածված են Ձեր տարածաշրջանում։

Ի՞նչ է նշանակում «ընկերանալ»: Ռեստորանային մարքեթինգի դեպքում այն նշանակում է ունենալ ներկայանալի էջ սոցիալական հարթակներում, որը կներկայացնի Ձեզ թիրախային լսարանին, կապահովի վերջինիս հետ կապ և կնպաստի լոյալության բարձրացմանը:

Прокрутить вверх